Պակիստանում կրոնական արարողության ժամանակ մահապարտը պայթեցրել է իրեն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՊակիստանի հյուսիս-արեւմտյան Սինդ գավառի Ջեյկոբաբադ քաղաքում կրոնական արարողության ժամանակ մահապարտը պայթեցրել է իրեն: Նախնական տվյալներով, պայթյունի հետեւանքով 16 մարդ է զոհվել, 40 հոգի վիրավոր է:
Պայթյունը տեղի է ունեցել մահմեդականների համար տոնական Աշուրայի օրը: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Reuters-ին:
Առայժմ տարածաշրջանում գործող որեւէ ծայրահեղական խմբավորում չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը:



