Երևան, 03.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Գյուղական կյանքի և ավանդույթների ամենամյա փառատոնը» կնպաստի գյուղական համայնքների զարգացմանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Գյուղական կյանքի և ավանդույթների ամենամյա փառատոն»-ի հիմնական նպատակն է  աջակցել գյուղական համայնքների զարգացմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 14-ին կայացած ասուլիսում այս մասին ասացին փառատոնի կազմակերպիչները:

«Փառատոնը լուծում է կարևորագույն խնդիր՝  հնարավորություն  է տալիս գյուղացիներին իրենց աշխատանքի արդյունքը ցուցադրել:  Այն երկխոսություն է ստեղծում բնակիչների և արտադրողների միջև»,-ասաց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Հարությունյանը:

Նրա խոսքով՝ այսօր պետական քաղաքականությունը ուղղորդվում է երկու ուղղություններով՝ ներգրավել ներդրողներին և խթանել նաև կոմերցիոն գյուղատնտեսությունը: Եվ պետական օժանդակության գործիքները նպատակաուղղված են, մասնավորապես, փոքր և միջին տնտեսությունների օժանդակմանը:

«Արդեն 4-րդ տարին է, ինչ մեկնարկում է  փառատոնը: Տարեցտարի մեծանում է դրա մասնակիցների աշխարհագրությունը: Եթե 2014-ին մասնակցում էր ընդամենը 50 ֆերմերային խումբ, ապա այս տարի թիվը 100-ից ավելի է: Այս փառատոնի շնորհիվ սպառողը հանդիպում է արտադրողին: Ստեղծվում են բավականին մեծ կապեր, գտնում են շուկաներ»,-ասաց «Կանաչ արահետ» ՀԿ նախագահ Նունե Սարուխանյանն ու հավելեց, որ փառատոնին կներկայացվի գյուղատնտեսական մթերքների լայն տեսականի, ինչպես նաև ձեռագործ իրեր:

«Մենք ուրախ են՝ աջակցելու այս փառատոնին: Ուրախ ենք ներկայացնելու օրգանական գյուղատնտեսությունը Հայաստանում: Այն մեծ հնարավորություն է տեղացի արտադրողներին՝ ներկայացնելու իրենց արտադրանքը»,-ասաց  Օրգանական գյուղատնտեսություն աջակցության նախաձեռնություն Դրամաշնորհային ծրագրի թիմի ղեկավար Դեյվիդ Մուքենհուբերը:

Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանի խոսքով՝ Երևանի քաղաքապետարանը կարևորում է միջոցառումային զբոսաշրջության զարգացումը Երևանում: «Փառատոնը, տարեցտարի ընդլայնելով աշխարհագրությունը, իր ուրույն տեղն է ունենում զբոսաշրջության մեր օրացույցում: Փառատոնի շնորհիվ քաջալերում են գյուղացիների արտադրանքը»,-ասաց նա ու հավելեց, որ փառատոնի ընթացքում կանցկացվեն նաև մրցանակաբաշխություններ:

Նրա խոսքով՝ փառատոնն անցկացվում է հենց մայրաքաղաքում: Դրա շնորհիվ համաքաղաքացիներին մոտեցնում ենք գյուղական կյանքին: Փառատոնին սպասվում է 15000 այցելու:

Փառատոնը  կանցկացվի սեպտեմբերի 16-ին Անգլիական այգում:

Ասիայի գավաթը հետաձգվել է գրեթե մեկ տարով ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 ՆՈՅԵՄԲԵՐԻ).Оգնության միասնական ազդանշանը, միջմայրցամաքային ռմբակոծիչ առաջին աերոստատները. «Փաստ»Հայաստանը կհրաժարվի Ադրբեջանի դեմ հայցերից․ Երևանը հստակեցնում է պայմանը Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում Ոչ մի պետության շահ չպետք է փոխարինի մեր սեփական պատմական գիտակցությանը. Մհեր ԱվետիսյանՈղբերգական վթարից տուժած երեխաներից մեկը դուրս է գրվել. մանրամասներ առողջական վիճակից Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների, մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարումը COP 17-ը ժողովրդի և երկրի բյուջեի վրա շատ ծանր է արժեցել. Աննա ԿոստանյանԱրդյունավետ գործընկերություն հանուն բնության. Team-ը COP17-ում պանելային քննարկում էր կազմակերպելՔննարկվել են Հայաստանի և Մեքսիկայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»Նարեկ Կարապետյանն ու Իրինա Յոլյանը հիվանդանոցում այցելել են Անի Ավետիսյանին. Անուշ Միրզոյան Գյումրիում բնակարաններ կհանձնվեն սոցիալապես ծանր պայմաններում ապրող ընտանիքներին Ուկրաինայում զինվորներ են խոշտանգվել. Ի՞նչ է թաքնված ռազմական օբյեկտի պատերի հետևում Հայրության արձակուրդ Հայաստանում․ ինչ իրավունքներ ունենIDBank-ն առաջին անգամ թողարկել է արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր Իրավիճակը բարդ է, լարված. Հայաստանը նոյեմբերին կհեռացվի՞ ՀԱՊԿ-ից. «Փաստ»Իրանը սպառնում է հարվածել Եվրոպայում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտներին Գագիկ Ծառուկյանին հետագա կալանքի տակ պահելն այլևս չունի որևէ ողջամիտ անհրաժեշտություն. ԲՀԿ Ռուսաստանում նոր խիստ կանոններ են ուժի մեջ մտել․ օտարերկրացիներին սպառնում է արտաքսում Խաղաղության անունից հանդես եկող իշխանությունը սեփական քաղաքական օրակարգի շուրջ անհամաձայնությունը հաղթահարելու միջոց է հայտարարում հանրային ճնշումը. Ա. ՀովասափյանԵրբ սկսում ես զիջումներ անել, չես կարող կանգ առնել. «Փաստ»Գազայում վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի կողմից իրականացված հարձակումների հետևանքով զոհվել է 15 մարդ ՀՀ ՊԵԿ-ը հորդորում է Ռուսաստանի Դաշնությունից կանխիկ գումարի արտահանում պլանավորելիս նախապես ծանոթանալ գործող կարգավորումներին  ԶՊՄԿ-ն հյուրընկալել է Case Key բիզնես խնդիրների լուծման մրցույթի մասնակիցներին և համակարգողներին«Ամեն վայրկյան հեռախոսի զանգին էի սպասում». Աշուռ Իսախանովն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթում, տուն «վերադարձել»... չորս ամիս անց. «Փաստ»Անձնագիր ստանալու նոր կանոններ․ հայտնի են վճարների առավելագույն չափերը Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին Երբ մեծ տերությունների շահերը հակադրվում են, փոքր պետությունների համար հավասարակշռություն պահպանելը անհնար է դառնում. Մհեր ԱվետիսյանՏարադրամի փոխարժեքները նոյեմբերի 3-ին «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ»Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա եռակողմ բանակցություններ են նախատեսվում․ մանրամասներ Իրանը բալիստիկ հրթիռներ է տեղակայել Ադրբեջանի սահմանին Լույս չի լինելու Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն խաղողի մթերման գործընթացում. «Փաստ»Վենսը հայտարարել է ԱՄՆ-Իրան բանակցություններում առաջընթացի մասին Reuters․ Հայտնի է, թե ով է ներկայացնելու Միացյալ Նահանգները Աբու Դաբիում կայանալիք բանակցություններում Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ»Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ»Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ»Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ»«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը