Վիվառոն Կամի ակումբի ծննդյան տոնակատարությանը հանդես կգա անակնկալներով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևանում հայտնի Կամի ակումբը նշում է իր 10 ամյակը: Տոնակատարությունը անցկացվելու է մեծ շուքով սեպտեմբերի 16-ին, Մոսկվա կինոթատրոնի հարակից տարածքում: Երևանի երաժշտական գիշեր միջոցառումը սկսվելու է ժամը 18:00-ից, որին կազրող են մասնակցել բոլոր ցանկացողները: Ելույթ կունենան շատ հայտնի կատարողներ և հատուկ հրավիրված հյուր:
Վիվառոն Կամիի հետ համագործակցում է ակումբի հիմնադրումից ի վեր և իր գործընկերոջ տարեդարձին մասնակցելու է բազում անակնկալներով:
Լինելով համերգի, և ընդհանրապես ողջ միջոցառման գլխավոր հովանավորներից մեկը, Վիվառոն տոնակատարության ընթացքում անցկացնելու է տարբեր խաղարկություններ, հնարավորություն տալով ներկաներին շահել մինչև 10.000 դրամ գումարային մրցանակներ: Սակայն Վիվառոն միայն դրամական նվերներով չի սահմանափակվելու: Միջոցառման ժամանակ խաղարկվելու է նաև 2 պլանշետ, որոնք շահողներին կհանձնվեն հենց տեղում՝ է՛լ ավելի հաճելի դարձնելով տոնական մթնոլորտը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



