Դարձյալ Ամուլսարի հանքավայրի շահագործման մասին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱմուլսարի հանքավայրի շահագործման բոլոր իրավական գործընթացները իրականացվել են գործող օրենսդրական կարգավորումներին համապատասխան: Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը՝ պատասխանելով «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանի հարցին:
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության եզրակացությունը, որը տրվել է 2014թ. ապրիլին, այդ ընթացակարգով ևս իրականացվել է»,– նշեց Մինասյանը:
Նախարարը հավելեց, որ դրանից հետո մամուլում պարբերաբար տարբեր հարցերի վերաբերյալ պատասխաններ են հնչել: Նա պատրաստակամություն հայտնեց իրենց ձեռքի տակ եղած բոլոր փաստաթղթերը տրամադրել պատգամավորներին:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



