Ալբան վստահ է, որ Մեսսիի կորուստն ավելի վատ կլիներ «Բարսելոնայի» համար, քան` Նեյմարինը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Բարսելոնայի» պաշտպան Ժորդի Ալբան թիմի երկրպագուներին կոչ է արել մոռանալ կապտա–նռնագույնների հարձակվող Նեյմարի մասին, որն ամռանը տեղափոխվել է ՊՍԺ 222 մլն եվրոյի դիմաց:
Ալբան նշել է, որ կատալոնական ակումբի համար հարձակվող Լիոնել Մեսսիի կորուստն անհամեմատ ավելի ծանր կլիներ:
«Պետք է մոռանալ Նեյմարի մասին, և բոլոր այն ֆուտբոլիստների մասին, որոնք հեռացել են «Բարսելոնայից»:
Նրանք, ովքեր ցանկացել են հեռանալ, արդեն չեն խաղում մեր թիմում: Այնպես որ, այլևս պետք չէ խոսել նրանց մասին: Կարևոր են նրանք, ովքեր մնացել են:
Մեսսի՞ն. դե, Լեոն այլ պատմություն է: Ակնհայտ է, որ մենք նրա կարիքը շատ կունենայինք, եթե նա հեռանար: Մեսսին ունիկալ է»,– Ալբայի խոսքերն է փոխանցում Sport.es–ը:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



