Երևան, 29.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը որոշել է դիմել ՄԻԵԴ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը որոշել է Ադրբեջանական կառավարության դեմ հայց ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ): 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:

«Ազատության»  հայցը կապված է լինելու շուրջ 3 տարի շարունակ Ադրբեջանի կառավարության կողմից ռադիոկայանի բնականոն աշխատանքներին խոչնդոտելու հետ: 

«Մենք չկարողացանք հասնել նրան, որպեսզի վերացվեն Ադրբեջանի արդարադատության կողմից մեր դեմ հարուցված մեղադրանքները: Այդ մեղադրանքներն անհիմն են, և հաշվի առնելով, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իրավասու է Ադրբեջանի վերաբերյալ վճիռներ կայացնել, որոշեցինք դիմել ՄԻԵԴ»,- նշել է ռադիոկայանի ներկայացուցիչ Թոմաս Կենտը: 

Ադրբեջանի իրավապահ մարմինները 2014-ին կատարված ստուգումների արդյունքում «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության նկատմամբ հարուցել էին մի շարք գործեր հարկային պարտականությունները պատշաճ չկատարելու մեղադրանքներով: «Ազատություն» ռադիոկայանը դրանից հետո բազմից հայտարարել է, որ այդ մեղադրանքներն անհիմն են: 

«Ռադիոկայանը կիրառել է Ադրբեջանի արդարադատության համակարգում հնարավոր բոլոր ջանքերը, որպեսզի հանվեն այդ անհիմն մեղադրանքները, սակայն ապարդյուն. Ադրբեջանի կառավարությունը շարունակում է պահպանել դրանք»,- ասել է նա: 

ՄԻԵԴ ներկայացվելիք հայցում բարձրացվելու են կառույցի իրավունքների ոտնահարման խնդիրները, որոնք ամրագրված են 6.1 «Արդար դատաքննության իրավունք»  և 13-րդ  «արդյունավետ իրավական միջոցների իրավունք» հոդվածներով: 

Հարկային պարտականությունները պատշաճ չկատարելու անհիմն մեղադրանքներից բացի՝ Ադրբեջանի կառավարությունը 2017-ի գարնանը արգելափակել է «Ազատություն» ռադիոկայանի ինտերնետային կայքը: 

Ռադիոկայանի կայքի առգելափակումը ադրբեջանական կառավարությունը հիմնավորել է ազգային անվտանգության դեմ ուղղված սպառնալիքների վերացմանն ուղղված  գործողություններով  և կայքում ծայրահեղական նյութերի հրապարակման հանգամանքով: 

Ռադիոկայանը կայքի արգելափակման հետ կապված դիմել է դատարան, սակայն վարույթ դեռևս չի սկսվել: 

Մարտի 27-ին azadliq.info լրատվական գործակալությունը հայտնել է, որ արգելափակվել են ադրբեջանական «Ազատություն» թերթի, «Ազատություն» ռադիոկայանի և meydan.tv-ի կայքերը:

Գործակալությունը նշել էր, որ այս կայքերն արգելափակվել են միայն Ադրբեջանի տարածքում, իսկ Ադրբեջանի սահմաններից դուրս օգտատերերը կարողանում են օգտվել կայքերից:

Ադրբեջանի իշխանությունները շարունակական հետապնդումների են ենթարկում, ինչպես ընդդիմադիր գործիչներին և լրագրողներին, այնպես էլ ընդդիմադիր գործունեություն ծավալող և իշխանությունների ապօրինությունները մերկածցնող ԶԼՄ-ներին, այդպիսով ցանկանալով երկրում լռեցնել այլակարծությունը և իշխանություններին հակասող ցանկացած կարծիք:

 

Ուշակով. Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունները տեղի կունենան նոյեմբերի 4-ից հետո Նիկոլ Փաշինյանի իշխանության սադրիչ գործելաոճը հասավ Ազգային ժողովի դահլիճԱՄՆ-ն ընդլայնում է իր ներկայությունը Կովկասի և Կենտրոնական Ասիայի միջուկային էներգետիկայի ոլորտում ՀՀ-ում ոստիկաններն ու փրկարարները կարող են ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղաՍաուդյան Արաբիան Թուրքիային առաջարկել է իր տարածքում ռազմшբազա ստեղծել Ռուբեն Ռուբինյանն ու սադրիչ Չախոյանն են կրում տեղի ունեցածի ամբողջական պատասխանատվությունը Մինչև 200 հազար դրամ ստացող աշխատողները ևս կունենան առողջության ապահովագրություն Ազատանում բախվել են «Infinty»-ն և «Լադա»-ն․ կա վիրավnր Սադրիչ Տարոն Չախոյանին խրախուսեց անձամբ Ռուբեն Ռուբինյանը. Մարիաննա ՂահրամանյանԱրցախից տեղահանվածների աջակցությունը կերկարաձգվի, սակայն գումարի չափն այլ կլինի Ի՞նչ տեսք ունի ճապոնական «մաֆիան». «Փաստ»Նոյեմբերի սարսափելի օրերը․ կենդանակերպի որ նշանների համար ամսվա որոշ օրեր վատ կսկսվենՀՀ ԿԲ-ն զգուշացնում է իր անունից կեղծ փաստաթղթերի տարածման դեպքերի մասին Սպիտակ տունը սողում է Վլադիմիր Պուտինի առջև և դավաճանnւմ ուկրաինացիներին. Օբամա Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ»ԻՀՊԿ-ն հայտարարել է ամերիկյան MQ-1 ԱԹՍ-ի ոչնչացման մասին Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 29-ին Դիվանագիտական բառապաշարն ու հանրային հաղորդակցության լեզուն պետականության, ինստիտուցիոնալ հասունության և բանակցային լրջության առաջնային ցուցիչներից են. ԿամենդատյանԿԺԴՀ-ն շուրջ 10 hրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ. Կորեայի Հանրապետության ԶՈւ «Հովոս ասաց՝ մա՛մ, ես ապահով եմ, չմտածես իմ մասին». Հովհաննես Պողոսյանի ընտանիքը չգիտի, թե երբ ու որտեղ է անմահացել իրենց որդին. «Փաստ»Վենսը փորձում է վերսկսել բանակցությունները Իրանի հետ. WSJ Այն մասին, թե ինչու են իրականում Ալիևը և Փաշինյանը փորձում չեղարկել Հայաստանի անկախության հռչակագիրը. Ավետիք ՉալաբյանԵրևանում ընթացող COP17 համաժողովի բարձրաստիճան հատվածը մոտենում է ավարտին Ողբերգական դեպք՝ Երևանում. շտապօգնության բժիշկներն արձանագրել են 1 ամսական երեխայի մաhը Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է գենետիկական ռեսուրսներին նվիրված միջոցառմանը «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ»Վթար է․ ջուր չի լինելու Այսօր գորգ դուրս կգա Վազգեն Թևանյանը. ըմբշամարտի ԱԱ ԵՊՀ-ում քննություն «ստանալու» փող են տվել, բայց «կտրվել»՝ դիմել են իրավապահներին․ «Ժողովուրդ» Ջերմաստիճանը կնվազի, սպասվում է անձրև. առաջիկա օրերեի եղանակը Բռնցքամարտի նախկին մարզադահլիճի նկատմամբ հանրության գերակա շահ կճանաչվի. «Փաստ»Վենսը` Իրանին է փոխանցել Թրամփի նամակը Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին... «Փաստ»Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով. «Փաստ»Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»«Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին. «Փաստ»«Ներողության» քաղաքականությունը. արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին. «Փաստ»Էրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային և համաշխարհային զարգացումներըՌեստորանում ծագել է վիճաբանություն, ապա ծեծկռտուք․ գործադրվել է օդաճնշիչ ատրճանակԱնկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնեցրել են Իրանի դեմ լայնածավալ հարվածները վերսկսելու ծրագիրը․ AxiosGoal-ը հրապարակել է 2027 թվականի Ոսկե գնդակի գլխավոր հավակնորդների ցանկըԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինենՓաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ ՂազինյանԵրկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքըTRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ ՀայաստանԱլիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ ՎարդևանյանՆոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվարկի ներքո․ Էդմոն Մարուքյան