Արցախում եգիպտացորենի բերքի իրացման խնդիր չկա. գյուղատնտեսության փոխնախարար
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԱրցախում ակտիվորեն շարունակվում են եգիպտացորենի բերքի հնձի աշխատանքները, և 2900 հա ցանքսից հատիկի համար հնձվել է 1100 հա, իսկ սիլոսի՝ 370 հա: Այս մասին հայտնել է ԱՀ գյուղատնտեսության փոխնախարար Կարեն Աղաջանյանը՝ հավելելով, որ միջին բերքատվությունը հատիկի դեպքում կազմել է 31,5 ցենտներ, իսկ սիլոսի դեպքում՝ 219 ց:
«Հաշվի առնելով եղանակայինանբարենպաստ պայմանները՝ այս տարվաբերքն այնքան էլ հաջող չէ»,- նշել է Կ. Աղաջանյանը և ավելացրել, որ Արցախում եգիպտացորենի բերքի իրացման խնդիր չկա: Փոխնախարարի խոսքով՝ Արցախի գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը եգիպտացորենի 1 կգ-ի դիմաց վճարում է 95 դրամ, իսկ այն հողօգտագործողների բերքը, ովքեր պարտավորվածություն ունեն հիմնադրամի նկատմամբ, ընդունվում է 105 դրամով:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



