Երևան, 03.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Տեղի ունեցավ Հանրապետական երկրաբանական ֆոնդի կայքի շնորհանդեսը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկության բարելավում» ծրագրի աջակցությամբ տեղի ունեցավ Հանրապետական երկրաբանական ֆոնդի www.geo-fund.am  կայքի շնորհանդեսը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, կայքը ներկայացրեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վահե Ջիլավյանը: «Հանքարդյունաբերությունը մեծ տեղ է զբաղեցնում մեր երկրի տնտեսության մեջ։ Հենց այդ փաստը հաշվի առնելով՝ ՀՀ կառավարության օրակարգում է ոլորտի թափանցիկության և հաշվետվողականության մակարդակի հարցը։ Կառավարությունը գիտակցում է հանքարդյունաբերության, այդ թվում՝ երկրաբանության մասին տեղեկատվության՝ հանրությանն ավելի հասանելի դարձնելու անհրաժեշտությունը։ Դրա շնորհիվ հանրությունը լիարժեք կտիրապետի առկա իրավիճակին»,- նշեց Ջիլավյանը։
ՀՀ կառավարության կողմից իրականացվող հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկության և հաշվետվողականության ապահովմանն ուղղված նախաձեռնությունների համատեքստում կարևորվում է պետական մարմինների գործունեության թափանցիկությունը։ 
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերն էլ ասաց, որ շատ կարևոր է ֆոնդի տվյալների թվայնացումը, որն օգնում է արժեքավոր տեղեկատվությունը պահպանել։
«Ես վստահ եմ, որ սա հավասարապես կարևոր է նաև Երկրաբանական ֆոնդի համար և այս կայքը լայն տարածում կունենա»,- նշեց Դեբորա Գրիզերը։ 
«Հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկության բարելավում» ծրագիրը ՀՀ կառավարությունը մեկնարկել է 2015 թվականին ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ։
Հիմնական բաղադրիչներից է՝ Հանրապետական երկրաբանական ֆոնդի տվյալների թվայնացումը և հրապարակումը։ Ծրագրի շրջանակում ձեռք են բերվել Ֆոնդում պահվող փաստաթղթերի թվայնացման համար անհրաժեշտ սարքավորումները, անցկացվել են ֆոնդի աշխատակիցների կարողությունների բարելավմաննն ուղղված ուսուցումներ։
«Հանրապետական երկրաբանական ֆոնդ»-ը պետական ոչ առևտրային կազմակերպություն է։ Այն ստեղծվել է 2002 թվականին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության կազմում։ Ֆոնդի պահոցում անցած դարի 20-ական թվականներից հավաքագրվել և պահպանվում է հանրապետության տարածքում կատարված ընդերքի երկրաբանական ուսումնասիրությունների տեղեկատվությունը։ Այնտեղ պահվում են նաև օգտակար հանածոների հանքավայրերի շահագործման ընթացքում ստացված ամբողջ երկրաբանական և այլ տեղեկատվություններ՝ համապատասխան փաստաթղթերի տեսքով։ 
Ներկայումս թվայնացվել և հրապարակվել է ֆոնդում առկա փաստաթղթերի 90 տոկոսը։ Թվայնացման աշխատանքներն ամբողջությամբ կավարտվեն 2017 թվականի նոյեմբերին։ Կայքը շարունակաբար թարմացվելու է Ֆոնդում նոր նյութերի հայտնվելուն պես։

Ասիայի գավաթը հետաձգվել է գրեթե մեկ տարով ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 ՆՈՅԵՄԲԵՐԻ).Оգնության միասնական ազդանշանը, միջմայրցամաքային ռմբակոծիչ առաջին աերոստատները. «Փաստ»Հայաստանը կհրաժարվի Ադրբեջանի դեմ հայցերից․ Երևանը հստակեցնում է պայմանը Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում Ոչ մի պետության շահ չպետք է փոխարինի մեր սեփական պատմական գիտակցությանը. Մհեր ԱվետիսյանՈղբերգական վթարից տուժած երեխաներից մեկը դուրս է գրվել. մանրամասներ առողջական վիճակից Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների, մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարումը COP 17-ը ժողովրդի և երկրի բյուջեի վրա շատ ծանր է արժեցել. Աննա ԿոստանյանԱրդյունավետ գործընկերություն հանուն բնության. Team-ը COP17-ում պանելային քննարկում էր կազմակերպելՔննարկվել են Հայաստանի և Մեքսիկայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»Նարեկ Կարապետյանն ու Իրինա Յոլյանը հիվանդանոցում այցելել են Անի Ավետիսյանին. Անուշ Միրզոյան Գյումրիում բնակարաններ կհանձնվեն սոցիալապես ծանր պայմաններում ապրող ընտանիքներին Ուկրաինայում զինվորներ են խոշտանգվել. Ի՞նչ է թաքնված ռազմական օբյեկտի պատերի հետևում Հայրության արձակուրդ Հայաստանում․ ինչ իրավունքներ ունենIDBank-ն առաջին անգամ թողարկել է արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր Իրավիճակը բարդ է, լարված. Հայաստանը նոյեմբերին կհեռացվի՞ ՀԱՊԿ-ից. «Փաստ»Իրանը սպառնում է հարվածել Եվրոպայում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտներին Գագիկ Ծառուկյանին հետագա կալանքի տակ պահելն այլևս չունի որևէ ողջամիտ անհրաժեշտություն. ԲՀԿ Ռուսաստանում նոր խիստ կանոններ են ուժի մեջ մտել․ օտարերկրացիներին սպառնում է արտաքսում Խաղաղության անունից հանդես եկող իշխանությունը սեփական քաղաքական օրակարգի շուրջ անհամաձայնությունը հաղթահարելու միջոց է հայտարարում հանրային ճնշումը. Ա. ՀովասափյանԵրբ սկսում ես զիջումներ անել, չես կարող կանգ առնել. «Փաստ»Գազայում վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի կողմից իրականացված հարձակումների հետևանքով զոհվել է 15 մարդ ՀՀ ՊԵԿ-ը հորդորում է Ռուսաստանի Դաշնությունից կանխիկ գումարի արտահանում պլանավորելիս նախապես ծանոթանալ գործող կարգավորումներին  ԶՊՄԿ-ն հյուրընկալել է Case Key բիզնես խնդիրների լուծման մրցույթի մասնակիցներին և համակարգողներին«Ամեն վայրկյան հեռախոսի զանգին էի սպասում». Աշուռ Իսախանովն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթում, տուն «վերադարձել»... չորս ամիս անց. «Փաստ»Անձնագիր ստանալու նոր կանոններ․ հայտնի են վճարների առավելագույն չափերը Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին Երբ մեծ տերությունների շահերը հակադրվում են, փոքր պետությունների համար հավասարակշռություն պահպանելը անհնար է դառնում. Մհեր ԱվետիսյանՏարադրամի փոխարժեքները նոյեմբերի 3-ին «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ»Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա եռակողմ բանակցություններ են նախատեսվում․ մանրամասներ Իրանը բալիստիկ հրթիռներ է տեղակայել Ադրբեջանի սահմանին Լույս չի լինելու Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն խաղողի մթերման գործընթացում. «Փաստ»Վենսը հայտարարել է ԱՄՆ-Իրան բանակցություններում առաջընթացի մասին Reuters․ Հայտնի է, թե ով է ներկայացնելու Միացյալ Նահանգները Աբու Դաբիում կայանալիք բանակցություններում Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ»Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ»Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ»Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ»«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը