Հրդեհ Ջրառատ գյուղում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեպտեմբերի 14-ին, ժամը 14:01-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Լեռնապար գյուղի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը գտնվում է Արագածոտնի մարզի Լեռնապար գյուղից մոտ 6 կմ հեռու՝ Շիրակի մարզի Ջրառատ գյուղի մոտակայքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:49-ին, մարվել՝ 17:06-ին:
Այրվել է մոտ 150 հա խոտածածկույթ:
Դեպքի վայրում հրդեհշիջման աշխատանքներին մասնակցել են նաև Ջրառատ գյուղից 15 հոգի:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



