Մալայզիայում հրդեհի հետեւանքով իսլամական դպրոցի հանրակացարանում 23 մարդ է զոհվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄալայզիայում հրդեհի հետեւանքով իսլամական դպրոցի հանրակացարանում 23 մարդ է զոհվել, հայտնում է AP-ն։ Կրակն արգելափակել է հանրակացարանի ելքը, ինչը ողբերգության պատճառ է դարձել։ Պաշտոնյաների խոսքով՝ այնտեղ չպետք է լիներ այն պատը, որը արգելափակել էր մուտքը դեպի երկրորդ ելք։
Հրշեջ ծառայողներին հաջողվել է մարել հրդեհը դեպքի վայր ժամանելուց միայն մեկ ժամ հետո։ Հանրակացարանի շենքում հայտնաբերել են 13-17 տարեկան 21 տղաների ու երկու ուսուցիչների այրված մարմինները։ Հաջողվել է փրկել 14 տղաների ու 4 ուսուցիչների։ Հրդեհի պատճառը ենթադրաբար կարճ միացումն է եղել։
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



