Երևան, 04.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Իրանը կարևորում է Հայաստանի դերը. խնդիրը ճանապարհային ենթակառուցվածքներն են

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Past.am--ը զրուցել է իրանագետ Արտյոմ Տոնոյանի հետ.

– Պարո՛ն Տոնոյան, երեկ ԱԺ–ում քննարկման դրվեց Հայաստանի և Իրանի կառավարությունների միջև «Մեղրի–Նորդուզ սահմանային դարպասի համատեղ օգտագործման մասին» համաձայնագիրը, որն Իրանի խորհրդարանն արդեն վավերացրել է: Թե՛ տնտեսական, և թե՛ քաղաքական առումներով համաձայնագիրը որքանո՞վ է կարևոր Հայաստանի համար:

– Համաձայնագիրը կարևորվում է այնքանով, որ քննարկվող տնտեսական համագործակցությունը կարծես գործնական փուլ է մտնում: Բազմիցս խոսվում էր այն կարևորության մասին, որն ունի Հայաստանի և Իրանի միջև տնտեսական հարաբերությունների խորացումը: Այս նախագիծն, ըստ էության, գործնական դաշտում այդ հարաբերությունները խորացնելու սկիզբն է: Քաղաքական առումով ևս կարևոր է: Դեռ 2016թ. Հայաստանի և Իրանի միջև չեղարկվել էր վիզային ռեժիմը: Այս համաձայնագիրը գալիս է լրացնելու տնտեսական և քաղաքական խորացմանն ուղղված նախադրյալները: Հարավային Կովկասի երկրների նկատմամբ Հայաստանը միանշանակ լուրջ առավելություն ունի: Ի տարբերություն Հայաստանի՝ մեր արևելյան հարևանն Իրանի հետ նմանատիպ համաձայնագիր չունի:

– Իրանի նկատմամբ ԱՄՆ–ի կողմից կրկին պատժամիջոցներ սահմանվեցին: Իրանն իր արտահանումը կազմակերպելու խնդիր ունի և այդ հարցն ավելի է սրացել: Այս համատեքստում Իրանը նպատակադրվա՞ծ է օգտագործել Հայաստանի ներուժը:

– Իրանը պատժամիջոցների և արտահանման խնդրի առաջ կանգնած է եղել նաև ԻՀՀ ներկայի նախագահ Հասան Ռոհանիին նախորդած կառավարության շրջանում: Այս ամբողջ ընթացքում Հայաստանը՝ որպես հարևան, չափազանց կառուցողական և բարեկամական հարաբերություններ է ունեցել Իրանի հետ: Այդ թվում նաև որոշ ապրանքների արտահանման առումով: Այս պարագայում ևս Հայաստանի դերը և նշանակությունը Իրանի համար ավելի է մեծանալու: Խնդիրն այն է, որ Հայաստանը մի փոքր կաղում է ճանապարհային ենթակառուցվածքների առումով: Համագործակցությունն ամբողջ ծավալով իրացնելու և ստեղծված հնարավորությունը օգտագործելու համար հնարավորինս արագ պետք է այդ ենթակառուցվածքները պատշաճ որակի բերել: Իրանը միանշանակ տրամադրված է արտաքին աշխարհի հետ կապվել ՀՀ տարածքով: Նույնիսկ եթե պայմանականորեն ընդունենք, որ Իրան–Հայաստան երկաթուղու կառուցումը կարող է շատ ավելի ժամանակատար լիներ, բայց միևնույն ժամանակ ճանապարհային մյուս ենթակառուցվածքները կարելի է շատ ավելի արագ պատշաճ վիճակի բերել ու օգտագործել ստեղծված հնարավորությունները:

– Իրանն ի՞նչ դիրքորոշում ունի այն հարցում, որ Հայաստանը ԵՏՄ անդամ է: Եվ առհասարակ, իրանական կողմը որքանո՞վ է կարևորում ԵՏՄ–ի հետ համագործակցությունը՝ հաշվի առնելով, որ վերջերս ևս բարձր մակարդակով խոսվեց Իրան–ԵՏՄ համագործակցության հեռանկարների մասին:

– Ավելի քան մեկ տարի է, ինչ անընդհատ քննարկվում են Իրան–ԵՏՄ հարաբերությունները: Եվ այդ առումով Հայաստանը ևս կարևորվում է: Իրանը ԵՏՄ շուկային կապող միակ ցամաքային օղակը Հայաստանն է: Այս փաստը չի կարող իր թե՛ քաղաքական, և թե՛ տնտեսական կարևոր նշանակությունը չունենալ: Ընդ որում՝ այս հանգամանքը կարևորվում է ոչ միայն Իրանի կողմից, այլև ԵՏՄ քաղաքական վերնախավի և այսպես կոչված՝ ԵՏՄ քաղաքականությունը ծրագրավորողների կողմից:

Աննա Բադալյան

Հայաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմ. ԵՄ-ն կենսաչափական նոր անձնագրերի մասին Հայտնի են՝ ողբերգական վթարից զոհված ամուսինների և նրանց որդու անունները Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ Նախնական տվյալներով մեքենայի արգելակման հետ կապված խնդիր է եղել. ՆԳ նախարարը՝ Ուշիի վթարի մասին Հայտնի են՝ ողբերգական վթարից զոհված ամուսինների և նրանց որդու անունները 350 հազար դրամ՝ յուրաքանչյուր դիմորդից․ ինչ է բացահայտվել Գյումրիի քոլեջում Փաշինյանը հայտարարեց, որ պայքարելու է ընդդիմության դեմ՝ Ալիևի սահմանադրությունն անցկացնելու համար. Նարեկ Կարապետյան«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» հորդորում է որոշ հատվածներում կատարել ամբողջական բերքահավաք Հնարավոր են ուղևորների կուտակումներ և հերթեր. Երևանի մետրոպոլիտենը տեղեկացնում է Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ IDBank-ն ու Իդրամը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել պատանի շախմատիստների համարՍենց որ շարունակեն ՀՀ֊ն վերանվանելու են ռեսպուբլիկա TRIPP. Արշակ ԿարապետյանԴադարեցվել է Կոտայքի մարզի Առինջ բնակավայրի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը Նոյեմբերի 5-8-ին օդի ջերմաստիճանը Հայաստանի ողջ տարածքում կնվազի 8-10 աստիճանով Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Դերենիկ ՄովսիսյանՋրափի գյուղի տարածքում 41-ամյա վարորդը «Toyota Land Cruiser»-ով բшխվել է էլեկտրասյանը և հայտնվել դաշտում․ կա վիրավnր Անցանկալի դասախոսներից ազատվելու «քաղաքակիրթ» մեթոդի և մեր անելիքների մասին. Մենուա Սողոմոնյան«Առանց աշխարհագրական սահմանափակումների անհապաղ և արդյունավետ արձագանքի» դոկտրինալ ռազմավարnւթյան տարածաշրջանային անդրադարձները և հետևանքները Հայաստանի համար. փորձագետ Այն ժողովուրդը, որը կորցնում է իր պատմական հիշողությունը, վտանգում է նաև իր ապագան. Մհեր ԱվետիսյանՆարեկ Կարապետյանի տանը խուզարկությունն ավարտվել է. երեխաների համակարգիչներն են առգրավվել. Կարեն Կարապետյան Թրամփը հրաժարվում է հանրապետականների պարտությունը համարել իրենը Սա բացառապես քաղաքական պատվերի տիրույթում է. Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասին Փաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարություն Ուշիի ողբերգական վթարում զոհվել են ՊՆ գնդապետը, նրա կինն ու 18-ամյա որդինՀանրայինի լրատվական բաժինը երբեք այսքան ողորմելի վիճակում չի եղել. Դավիթ ՍարգսյանԴեմոկրատները կարող են վերահսկողություն հաստատել ԱՄՆ Կոնգրեսում. հայտնի են նախնական արդյունքները Ամերիկացիները «ոչ» ասացին պшտերազմին. Ղալիբաֆ Գագիկ Ծառուկյանը պետք է օր առաջ լինի ազատության մեջ. արդարադատության համակարգից միակ ակնկալիքը սա է. Իվետա ՏոնոյանԻՀՊԿ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցի հարավում չորս լցանավ է պայթել ականների վրա Ես լիովին պատրաստ եմ ընդունել ընտրությունների արդյունքները. Թրամփ ՉԼ. «Բարսելոնա»-ն վստահ հաղթանակ է տարել «Ասթոն Վիլա»-ի նկատմամբ Ուրցաձորի տեղամասում ֆիքսել են տարածաշրջանում կրիտիկական վտանգված պարսկական/կովկասյան հովազի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Mercedes Sprinter»-ը հետիոտնային անցման վրա վրшերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը մահшցել է 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 5-ինԻնքնաuպանnւթյnւններ գործածների մի խումբը uեկտաների հարողներ են. ԶՈւ-ում նման դեպքերը կանխելու գործառույթ ունեցող մարմինները հանցավnր անգործության են մատնված. Տիգրան Աբրահամյան «ՀայաՔվեն» Եվրոպային ներկայացնում է Հայաստանում մարդու իրավունքների իրական պատկերը. Աննա ԿոստանյանՆույնականացման քարտ և կենսաչափական անձնագիր․ որ պարագայում է հնարավոր դիմել․ ՆԳՆ Այն մասին, թե ինչի շուրջը պետք է միավորվեն բոլոր ազգային ուժերը, որպեսզի գործող վարչախումբը իր “գլուխը պատին տա”. Չալաբյան9 զոհ, 3 վիրավոր․ ՆԳՆ-ն՝ ողբերգական ավտովթարի հետևանքների մասին Առավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել Կարապետյանի և Նարեկ Կարապետյանի բնակարաններում Հորմուզի նեղուցից հարավ չորս նավթատար լցանավ պայթել է ականների վրա, ևս երկու նավ կալանվել է. IRNA Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 4-ի դրությամբ Ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-ի Հանրապետության ողջ տարածքում տեղումներ են սպասվում Թրամփը կարծում է, որ Ռուսաստանը և Ուկրաինան մոտ են համաձայնության գալուն Սեուլը հայտարարել է, որ Փհենյանը մի քանի հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել միջանկյալ ընտրությունների արդյունքները Ձյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըԶելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը8 զոհ, 3 վիրավոր․ Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում