«Հիմա ՀՀԿ-ին ուզում եմ հուշել, որպեսզի ստուգեն․․․»
ԲԼՈԳԿարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Մի հատ շատ լավ անեկդոտ կա:
Երիտասարդ տղան մտնում է տուն ու հայրը նկատում է, որ տղայի ականջից ակաջօղ է կախված: Հայրը հարցնում է
- Արա, գիտես, որ ականջօղ միայն գոմիկներն ու պիռատներն են կախում: Հիմա պատուհանից որ նայեմ ու նավը հայաթում կանգնած չեղավ, մամադ կլացացնեմ:
Ինչու հիշեցի այս անեկդոտը:
Երեկ Գորիսի քաղաքապետի պաշտոնակատար է նշանակվել Առուշ Առուշանյանը: Ենթադրվում է, որ նոյեմբերի 5-ին հենց նա էլ <<ընտրվելու>> է քաղաքապետ: Ըստ ականատեսների, նրա ողջ մարմինը ԴԱՃՎԱԾՔՆԵՐԻ մեջ է: Հիշեցնեմ, որ դաճվածքների սիրահարներ են սովորաբար կրիմինալը, ռոքերները և սպորտսմենները: Հիմա ՀՀԿ-ին ուզում հուշել, որպեսզի ստուգեն, որ եթե այդ երիտասարդը Մեսսիի նման ֆուտբոլ չի խաղում, չունի «Հարլի-Դևիդսոն» մոտոցիկլետ կամ Ջեյմս Հեթֆիլդի նման չի երգում, ուրեմն ինքը ԿՐԻՄԻՆԱԼ Է, տղերք, ԿՐԻՄԻՆԱԼ: