«Ելք»-ը ՀՀ-ն ԵԱՏՄ-ից դուրս բերելու նախաձեռնությամբ հանդես է եկել Արևմուտքին հաճոյանալու համար. Վահրամ Բաղդասարյան
ՔԱՂԱՔԱԿԱՆԱզգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը կարծում է, որ «Ելք»-ը ՀՀ-ն ԵԱՏՄ կազմից դուրս բերելու նախաձեռնությունը շրջանառության մեջ է դրել Արևմուտքին հաճոյանալու համար: Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանը ՀՀԿ խմբակցության ղեկավարն ընդգծեց, որ «Ելք»-ի ներկայացուցիչներն էլ համոզված են, որ դա արդեն իսկ մերժված նախաձեռնություն է:
«Նրանք էլ լավ գիտեն, որ դա իրենց կողմից հերթական շոուն է: Իրենք էլ համոզված են, որ այդ նախաձեռնությունն արդեն մերժված է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Բաղդասարյանը:
Նա հավելեց, որ ՀՀ-ն ԵԱՏՄ կազմից դուրս բերելու «Ելք»-ի նախաձեռնության մեջ ներկայացված հիմնավորումները որևէ հիմք չունեն:
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
Անսպասելի շրջադարձ իշխանության համար



