Հրապարակվել Է Լոնդոնի մետրոյում այրվող ռումբի տեսանյութը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՊայթյուն Է տեղի ունեցել Լոնդոնի մետրոյի Parsons Green կայարանում: Ականատեսները հայտնել են, որ ռումբը գործել Է դույլի մեջ, որը փաթեթով թողել Էին գնացքի վագոնում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Տեսանյութը հրապարակել Է BBC News-ը: Դատելով կադրերից՝ լուրջ վնասվածքներ մետրոյի վագոնում չկան: Մինչդեռ, ինչպես հաղորդվում Է Բրիտանիայի Առողջապահության ազգային համակարգի կայքում, Լոնդոնի մետրոյում ինքնաշեն ռումբից տուժածների թիվը հասել Է 22-ի: «Շտապօգնությունը հիվանդանոցներ Է տեղափոխել 18 տուժածների, եւս մի քանի մարդ բուժօգնության Է դիմել ինքնուրույն»,- ասված Է հաղորդագրության մեջ:
Ոստիկանությունը տեղի ունեցածը հետաքննում Է «Ահաբեկչական գործողություն» հոդվածով:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



