Երևան, 26.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ի՞նչպես կարող է փոխվել Ռուսաստանի վերաբերմունքը

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

 Հայաստանի՝ Իրանի ու Չինաստանի հետ հարաբերությունների ընդլայնման հանդեպ ռուսական խանդի դրսևորումներում նոր իրողություններ են ի հայտ գալիս: Արևմուտքի հետ ցանկացած համագործակցային ֆորմատի դեպքում ռուսներն ունեն ավանդական քարոզչական զինանոց՝ մայդան, պիղծ հասարակություն, սեռական փոքրամասնություններ, հայրը կերել է որդուն, մայրը կերել է հորը, միգրանտները ավիրում են ավանդական Եվրոպան և այլն: Այս զինանոցը, սակայն, Իրանի ու Չինաստանի դեմ չի աշխատում, որովհետև երկուսն էլ ավելի կոնսերվատիվ ու ավանդական համակարգեր են, քան Ռուսաստանը: Դժվար է Իրանին մեղադրել, օրինակ, Հայաստանում մայդան պլանավորելու, ՀԿ սեկտոր ֆինանսավորելու, իսկ Չինաստանին ՝ Հայաստանում միասեռ ամուսնությունների օրինականացմանը կամ ընտանեկան բռնության դեմ պայքարին օժանդակելու համար: Քաղաքակրթական առումով լրիվ այլ համակարգերի հետ գործ ունեն ռուսները:

Արևմուտքն այս իմաստով հարազատ է ռուսներին. ըստ էության Արևմուտքն ու Ռուսաստանը նույն բանի հակառակ կողմերն են: Իսկ Չինաստանն ու Իրանը տարբեր բաներ են արմատապես: Չինաստանի և Իրանի հետ Հայաստանի համագործակցության ընդլայնումը տեղի է ունենում բացառապես շահերի, պրագմատիկ մոտեցումների, կոնկրետ հաշվարկների վրա: Չկա որևէ բարոյական, արժեքային սոուս, ինչպես օրինակ ՝ Ռուսաստանի հետ հարաբերություններում դարավոր եղբայրության մասին առակը, կամ Արևմուտքի դեպքում ՝ մարդու իրավունքների ու ժողովրդավարության հասնելու մասին գեղեցիկ հեքիաթները: Մեծ հաշվով Ռուսաստանից մենք ստանում ենք զենք, Արևմուտքից ՝ փող՝ գրանտի ու վարկի տեսքով: Բայց արհեստական սոուսի առկայությունը բարդացնում է մեր կյանքը, ստեղծում քաղաքական մտածողության ձև, որ որևէ առնչություն չունի իրական շահերի հետ ու առավելապես արժեքային է:

Հայաստանը շանս է ստանում Ռուսաստանից ստանալ այլ ոճի վերաբերմունք: Այլևս անհնար է եվրոպական ժողովրդավարական նախագծերին հակադրել ավանդապաշտություն, մայդանին հակադրել հայ-ռուսական եղբայրություն: Ռուսաստանը ստիպված է լինելու խոսել կոնկրետ թվերով: Չինաստանի դեպքում ՝ խոսել էն մասին, թե ինչու իրենց տրամադրած զինամթերքի մատակակարարումը չի ստացվում, որոնք են տեխնիկական դժվարությունները, Իրանի դեպքում ՝ հիմնավորել, թե ինչով է ռուսական գազն ավելի նախընտրելի մեր համար, քան Իրանականը, ինչու մենք չենք կարող գազի տարանցիկ ուղի լինել Իրանի համար և այլն:

 Հայաստանի շուրջ ընթացող սակարկումը Ռուսաստանի Իրանի ու Չիննաստանի միջև շանս է տալիս վերջիվերջո դուրս գալ հեքիաթասացության ժանրից ու մտնել պրագմատիկ հաշվարկների դաշտ ՝ ինչքան էժան զենք, ինչքան էժան գազ, ինչքան արագ մատակարարում, ինչքան ապահով տարանցիկ ուղի և այլն:

 

Սարգիս Մեսրոպյան

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում. հասցեներ «Քարի լիճ» տանող ճանապարհին ավտոբուսն արգելափակվել էր ձյան շերտում Մասկը մաղթել է այրվել դժողքում նրանց, ովքեր հրահրել են Ուկրաինայում հակամարտությունը Կինը, ձեռքին գինու շիշը, փորձել է մետրոյում առևանգել 7-ամյա աղջկաNaré-ն վերադարձավ հայրենիք՝ իր հետ բերելով հաղթական մրցանակը Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբԱրաղչին Եվրոպայում տեղի ունեցող բողոքի ցույցերը կապել է էներգետիկ շուկաներում անկայունության հետևանքների հետ «Գործարար»՝ 5504, «Քաղաքացիական պայմանագիր»՝ 4681 ձայն. Ստեփանավան համայնքի նախնական արդյունքները Բարիատրիկ վիրահատությունը որպես կյանքի որակի փոփոխման հնարավորությունՊուտին. Եվրոպան միգրանտներին չի սերմանում իր արժեքները և հրաժարվում է սեփական ավանդույթներից «Պատրաստվե՛ք երկրորդ Հոլոքոստին․ միայն փոշի կմնա»․ Նեթանյահուի ուղերձը ցնցել է Իսրայելը Կատարի միջնորդները ժամանել են Թեհրան․ Reuters Երկու գոլ՝ ավելացված ժամանակում․ «Ինտեր»-ը վերջին վայրկյաններին հաղթեց «Ֆիորենտինա»-ին Ես ընտրություն պետք է կատարեմ․ կա՛մ վերջ դնել Իրանին՝ ինչը շատ հեշտ կլինի, կա՛մ էլ գործարք կնքել. Թրամփ Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն Աշխաբադի փողոցում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան բնակարաններ Երևան–Աշտարակ ճանապարհի ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև երեխաներից մեկը 25/27 Երկուսով քվեախցիկումՎթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ այնպիսի հայտարարություններ անելուց , որոնք կարող են ընկալվել որպես նախընտրական քարոզչություն կամ հակաքարոզչություն Ռուսաստանին միշտ մեղադրել են բոլոր մահացու մեղքերի մեջ․ Պուտին ՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելուՏավուշի մարզի Նորաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին պատմական կամրջի վերականգնման մրցույթը. Թուրքիայի նախարար Երևանում բшխվել են «BYD»-ն ու ԱԱԾ կին աշխատակցի «Kia»-ն. վերջինս լքել է դեպքի վայրը. 4 վիրավnրներից մեկը հիվանդանոցում մшհացել է ՌԴ-ն պատրաստ է վերսկսել բանակցություններն Ուկրաինայի շուրջ նոյեմբերի 4-ից հետո. Ուշակով 25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկԹրամփը չի թաքցնում, որ կցանկանար բիզնես վարել և՛ Ռուսաստանի և՛ Ուկրաինայի հետ Բարսելոնայում երիտասարդական բողոքի ցույցեր են տեղի ունեցել Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՎիճաբանություն Երևանում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների Իրանը կոչ է արել վերացնել տարածաշրջանում օտարերկրյա ուժերի ներկայությունը Տիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԱդրբեջանի միջոցով գաղտնի գործարքներ․ Թրամփի փեսան հայտնվել է աղմկոտ հետաքննության կենտրոնում Ինքնահրկիզման փորձ կատարած տղամարդը մահացել է․ ինչ է եղել ողբերգությունից առաջ Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավnր ՌԴ ԶՈւ–ն հարվшծներ է հասցրել Խարկովում Ուկրաինայի ԶՈւ լոգիստիկ կենտրոնին և տերմինալին Իշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան