Մակրոնը կոչ է արել հնարավորինս սեղմ ժամկետներում վերացնել Կատարի դեմ էմբարգոն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել որքան հնարավոր է արագ վերացնել Կատարի նկատմամբ էմբարգոն: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, Ֆրանսիայի նախագահը Փարիզում հանդիպում է ունեցել Կատարի էմիր Թամիմ Բին Համադ Ալ Թանիի հետ:
Ելիսեյան պալատում տեղի ունեցած հանդիպումից հետո Ֆրանսիայի նախագահը նշել է, որ էմբարգոն վնասում է Կատարի բնակչությանը:
Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Բահրեյնը և Եգիպտոսը հունիսի 5-ին խզել են դիվանագիտական հարաբերությունները Կատարի հետ և դադարեցրել տրասնպորտային կապն այդ երկրի հետ՝ մեղադրելով Կատարին ահաբեկչությանը սատարելու և իրենց երկրների գործերին միջամտելու մեջ:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



