Երևան, 03.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Երաշտն իր գործն արեց. մսամթերքի թանկացման պատճառն՝ ըստ փոխնախարարի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Past.am.Հայաստանում մսամթերքի շուկայում թանկացումներ են արձանագրվել: Ըստ ԱՎԾ տվյալների՝ մսամթերքի ապրանքախմբում 2017 թ. օգոստոսին 2016 թ. օգոստոսի համեմատ գրանցվել է 6,1%, իսկ 2017 թ. հուլիսի համեմատ 1,4% գնաճ: Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2017 թ. օգոստոսին հուլիսի համեմատ մսամթերքի գներն աճել են 0,2–1,9%–ով, այդ թվում գնաճի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Գյումրիում: Մայրաքաղաքում մսամթերքի գներն աճել են 1,7%–ով:

Գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը «Փաստ»–ի հետ զրույցում խոսեց այն հնարավոր գործոնների մասին, որոնք կարող էին ազդել մսամթերքի գնի բարձրացման վրա:

«Քանի որ այս տարի երաշտի տարի է, մենք անասնակերի խնդիր ունենք: Անասնակերի հետ կապված խնդիր կա ինչպես խոշոր եղջերավոր կենդանիների, թռչունների, խոզերի, այնպես էլ՝ մանր եղջերավորների պարագայում: Պատճառն այն է, որ և՛ խոտի կուտակումն է պակաս եղել, և՛ ծղոտի: Հատիկն էլ, բնականաբար, թանկ կլինի:

Անասնաբուծությամբ զբաղվող մարդը գիտի, որ երեք–չորս ամիս պահած կենդանուն ևս մի քանի ամիս պետք է պահի ու հասցնի մորթի ժամանակահատվածին: Նա կեր պետք է առնի, որը թանկ է: Նշանակում է, որ ձեռքի տակ եղած մորթի ենթակա կենդանուն պետք է թանկ վաճառի, որովհետև կերը թանկ է: Նա ստիպված կգնա այդ քայլին, որ մնացած կենդանիներին կարողանա հասցնել արդյունավետության սահմանին՝ մորթի ենթակա տարիքին»,– նշեց Աշոտ Հարությունյանը:

Փոխնախարարը չի բացառում, որ որոշակի ժամանակահատվածում դիտվի նաև գնանկում:

«Հարցի մյուս կողմն էլ պետք է նայենք: Օրինակ, ես անասնաբույծ եմ, ունեմ ընդհանուր առմամբ տասը խոշոր եղջերավոր անասուն: Քանի որ շուկայում անասնակերը թանկացել է, իսկ իմ հնարավորություններն ապահովում են միայն հինգ գլուխ անասունի կերը, ես պետք է հարկադիր մորթի գնամ: Այսինքն՝ չի բացառվում, որ չպլանավորված մորթ լինի: Սա կբերի շուկայում մսի արժեքի էժանացմանը: Որոշակի ժամանակահատված հետո գինը կբարձրանա, որովհետև կենդանին սնվել է արդեն թանկ կերով: Սա կբերի նրան, որ անասնագլխաքանակն էլ պակաս կլինի: Ընդհանուր առմամբ շուկան ինքն է թելադրում: Եթե պահանջարկը մեծ եղավ, գինն էժան կլինի, եթե ոչ՝ հակառակը»,–ընդգծեց Աշոտ Հարությունյանը՝ հավելելով, որ մսի գնի բարձրացումը տրամաբանորեն կապում է անասնակերի պակասի հետ:

«Օրինակ՝ խոզի կերը թանկ էր, իսկ միսն՝ էժան: Ի՞նչ տեղի ունեցավ: Քանի որ կերը թանկ էր, մսի պահանջարկն էլ՝ քիչ, խոզ չպահեցին: Այսինքն՝ այլևս ձեռնտու չէր և շուկայում քանակը պակասեց: Հիմա կա պահանջարկ՝ միսը պակաս է, գինը՝ բարձր: Բայց հետո այս իրավիճակը կբերի նրան, որ գլխաքանակը կսկսի մեծանալ:Այնուամենայնիվ շուկան կենդանի օրգանիզմ է՝ ինքնակարգավորման երևույթը գործելու է: Վառ օրինակ կա. անցած տարի անընդհատ խոսվում էր, որ վարունգը չի վաճառվում, բայց այսօր վարունգը շատ լավ վաճառվում է: Այստեղ պահանջարկ–առաջարկի նորմն է, որին արհեստականորեն ոչ մի կերպ չես կարող միջամտել: Բայց երաշտն իր գործն արեց՝ ունենք հացահատիկի ու խոտի պակաս, որն էլ, բնական է, անասնաբուծության համար կունենա իր բացասական հետևանքը»,– եզրափակեց փոխնախարարը:

Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻրանցիները լքել են Դոհայի բանակցությունները, օրակարգում ԱՄՆ-ի հետ գործարքի վերաբերյալ առաջարկն էր Ի՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ ՎարդևանյանՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Հորմուզի նեղուցում ինը օրվա ընթացքում 11 լցանավ է այրվել Չինաստանը և Օմանը ԱՄՆ-ին և Իրանին hրադադարի կոչ են արել Վարորդները փորձել են կաշառել պարեկներին. երկուսն էլ ձերբակալվել են «Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա Թրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը իր ժամկետի ավարտին Պետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԹբիլիսիի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել. այրվում է հետիոտնային կամուրջը Այսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա ՂահրամանյանՄեկնարկել է Հայաստան — Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը ԱՄՆ-ում Հելոուինի հանգստյան օրերին հրաձգությունների հետևանքով ավելի քան 200 մարդ է տուժել 2026թ. ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների թիվը հասել է 43-ի. «Ինֆոքոմ» «Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում Մեկնարկել է. Կենսաթոշակառուների համար կարևոր տեղեկություն է հրապարակվել Քննարկվել են Հայաստանի և Կանադայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Իրանը հայտարարել է հակամարտության բոլոր կողմերի հետ բանակցելու պատրաստակամության մասին Վրաստանի նպատակն է ամրապնդել տնտեսական և մարդասիրական կապերը Ռուսաստանի հետ. Կոբախիձե Գազի թանկացման հետ կապված՝ ունենք հաշվարկներ. ԿԲ նախագահ Ազդակները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Ապագայում Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցման վերականգնման մասին խոսելն առայժմ հազիվ թե հնարավոր լինի. Պեսկով Կարմիր գույնը ռուսների «ԴՆԹ -ի մեջ է». փորձագետ Սոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԱստված մի արասցե՝ հասնեք այն օրվան, ապրեք հանգիստ. Շոյգու Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքիցԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանՀայաստանում հասցեների հաշվառման կարգը կարող է փոխվել