ԱՄՆ–ը, Բրիտանիան և ՄԱԿ–ը տարհամոզում են քրդերին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀինգշաբթի երեկոյան իրաքյան Քուրդիստան են ժամանել Իրաքում ԱՄՆ զինված ուժերի ներկայացուցիչ Բրեթ Մըքգերքին, Իրաքում ԱՄՆ դեսպան Դուգլաս Սիլլիմանին, Իրաքում բրիտանական դեսպանորդ Ֆրենկ Բեյքերնին և Իրաքում ՄԱԿ–ի առաքելության ղեկավար Յան Կուբիշին, որպեսզի ինքնավար այս շրջանի ղեկավար Մասուդ Բարզանիին տարհամոզեն սեպտեմբերի 25–ին Անկախության հանրաքվե անցկացնելու հարցում: Վերջինս բանագնացներին հայտնել է, որ անկարող է միակողմանի որոշում ընդունել և խոստացել է բոլոր քաղաքական ուժերի հետ քննարկումից հետո միայն կոնկրետ պատասխան հրապարակել: Kurdistan.ru–ի փոխանցմամբ՝ բանագնացներն անկախության այլընտրանքային տարբերակ են ներկայացրել Բարզանիին: Բովանդակային մանրամասներ, սակայն, չեն հաղորդվում:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



