Թուրքիայում 73 արտասահմանցու են ձերբակալել` ԻՊ-ին անդամակցելու կասկածանքով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի անվտանգության ուժերը Ստամբուլում իրականացված հակաահաբեկչական արշավի ընթացքում 74 մարդու են ձերբակալել, որոնցից 73-ը արտասահմանցիներ են:
Ինչպես փոխանցում է РИА Новости-ն՝ վկայակոչելով թուրքական աղբյուրը, նրանց ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ առնչություն ունենալու կասկածանքով:
Իրավապահ մարմինները տեղեկացրել են, որ ձերբակալված արտասահմանցիներին հանձնել են միգրացիոն ծառայություններին՝ նրանց երկրից արտաքսելու նպատակով: Ձերբակալված անձանց քաղաքացիության մասին ոչինչ չի նշվում:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



