Երևան, 26.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

ԱՄՆ դեսպանատան ‹‹Աջակցող ձեռքեր››-ը և «Ֆուլեր տնաշինական կենտրոնը» միացյալ օգնել են տուն կառուցել կարիքավոր ընտանիքի համար

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Մ. Միլս Կրտսերը և ԱՄՆ դեսպանատան «Աջակցող ձեռքեր» կազմակերպության աշխատակիցները սեպտեմբերի 16-ին միացել են «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» թիմին Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղում՝ օգնելու կառուցել տուն  Պետրոսյանների համար: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Ֆուլեր տնաշինական կենտրոն»-ից՝ հավելելով. «Մի քանի ժամվա ընթացքում կամավորները կատարեցին հատակների բետոնացման աշխատանք, որը մեծ աջակցություն էր ընտանիքի համար:

Արդեն ութերորդ տարին է` 2008 թվականից ի վեր, ինչ ԱՄՆ դեսպանատան թիմը միավորում է ուժերը «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» հետ՝ կառուցելու տներ կարիքավոր ընտանիքների համար: Սա մի եզակի համագործակցություն է, որն ուղղված է օգնելու կարիքավոր մարդկանց` տալով նրանց ավելի պայծառ ապագայի հույս:

1995 թվականից ի վեր, մի առ ժամանակ, Պետրոսյաններն ապրել են մետաղական տնակում: Այնուհետև երկար տարիներ ապրել են մի փոքր սենյակում՝ առանց պատշաճ բնակարանային պայմանների. առանց լոգարան, խոհանոց, միայն մի փոքր սենյակ՝ ժամանակավոր տանիքով:

Միայն 2015 թվականին նրանք կարողացել են կառուցել իրենց երազանքի տան միայն պատերը, սակայն ֆինանսական դժվարությունները թույլ  չեն տվել  ավարտին հասցնել այն:

«Չափազանց դժվար է ապրել այսպիսի բնակարանային պայմաններում: Իմ առողջական խնդիրները թույլչեն տալիս ավելի շատ աշխատել, բայց ես և ամուսինս անում ենք ամեն ինչ՝ ստեղծելու բնակարանայինպայամաններ մեր որդու համար: Առնետները և օձերը դարձել են տան մշտական բնակիչները: Հիմաչափազանց երջանիկ եմ, որ վերջապես տուն կունենանք», - ասել է Մարիամը՝ ընտանիքի մայրը:

«Այսօր ես պատիվ ունեմ միանալ բոլորիդ՝ Պետրոսյանների ընտանիքին հանդիպելու համար: Նրանք ջերմորեն են ընդունել Ֆուլեր կենտրոնի բոլոր կամավորներին, ինպես նաևմեզ՝ Ամերիկայի դեսպանատան ներկայացուցիչներիս, քանզի մենք միավորվել ենք հակագործակցության ու ընկերության իրական ոգով՝ օգնելու մեր քույրերին ու եղբայրներինկառուցել առավել լավ կյանք: Այս շինտարածքը օրինակ է, թե ինչ կարող ենք անել միասին՝ ամերիկացիներն ու հայերը՝ միավորվելով մեկ ընդհանուր նպատակի հասնելու շուրջ», - ասել է ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մ. Միլս Կրտսերը:

 «Տուն ունենալը մարդու առաջնային իրավունքներից է, այն կենսական նշանակություն ունի յուրաքանչյուրի կյանքում, և ես ուրախ եմ, որ մենք միավորվել ենք՝  իրականփոփոխություն մտցնելու տան կարիք ունեցող ընտանքիների կյանքում  մեր համոզմունքով և նվիրվածությամբ: Արդեն ութերորդ տարին է, ինչ համագործակցում ենք ԱՄՆդեսպանատան  հետ մեկ առաքելությամբ, այն է՝ օգնել ավելի ու ավելի շատ ընտանքիների ապրելու սեփական հարկի տակ»,- ասել է «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահԱշոտ Եղիազարյանը:

Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը‰ բարեգործական հասարակական կազմակերպություն է, որն աջակցում է Հայաստանի և Արցախի հանրապետություններում ցածր եկամուտ ունեցողընտանիքներին կառուցել և վերանորոգել պարզ, հարմարավետ և մատչելի տներ՝ տալով նրանց երկարաժամկետ, անտոկոս փոխառություններ, ինչպես նաև իրականացնում է տնազոhւրկների շահերիպաշտպանություն՝ դարձնելով այն խղճի հարց և գործելու մղում։ Ամենամսյա  ետվճարներից կազմվում է շրջանառու  ֆոնդ և օգտագործվում այլ ընտանիքներին աջակցելու նպատակով՝ այսպիսով դառնալովհամայնքային զարգացման կայուն ֆինանսական հիմք։ Առ այսօր կազմակերպությունն աջակցել է  ավելի քան 600 ընտանիքների:

 

 

Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Վանը» հաղթեց «Գանձասարին»ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը COP17-ում զգուշացրել է գլոբալ տաքացման հետևանքների մասինՀանդիպում ՀՀ քաղաքացիների հետ. Նարեկ ԿարապետյանՄակրոնը խոստովանել է, որ իշխանությունները պատրաստ չէին Ֆրանսիայում տեղի ունեցած բողոքի ակցիաներինԳավառի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտելԻմ նկատմամբ արդարացման որոշում Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից. Մամիկոն ԱսլանյանԱհազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հնչեցրել. Աշոտ ՄարկոսյանՉպետք է ամբողջ Եվրոպան ասոցացնենք Եվրամիության հետ. վերջինիս քաղաքականությունն այլ է. Աննա ԿոստանյանԱշխարհում տեղի ունեցող զարգացումներն իրենց աղետաբեր ու արցախակործան «իշխանության» օգտին չեն այլևս. Արտակ Զաքարյան Կարեն Ասլանյանը դուրս եկավ եզրափակիչ` հաղթելով Բուլղարիան ներկայացնող Էդմոն Նազարյանին․ ԱԱ Նիկոլ Փաշինյան, փաստորեն այսպիսի ավտորիտար «ժողովրդավարություն» ես երազել ամբողջ կյանքդ. Աննա ԿոստանյանԱրմեն Սահակյան․ Հովհաննավանքում կարգալույծ քահանայի ձեռքից Սուրբ Գիրքը վերցրած երիտասարդըԵրեկվա ընտրություններում, մեծ դժվարությունների ու զրկանքների միջով անցնելով, մենք կարողացանք մեր փոքր դրոշակները դնել քաղաքական դաշտի մեջ. Մենուա ՍողոմոնյանԿստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ ԿարապետյանՄեր երկրի արտաքին քաղաքականությունը շատ արագ փոփոխվում է. Արեգ ՍավգուլյանԱլիևը շարունակում է Փաշինյանից զիջումներ պահանջել. Տիգրան ԱբրահամյանԱրտահերթ ընտրությունների առաջարկը փաստում է, որ կա քաղաքական ճգնաժամ. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է փլուզվում դիկտատորի «անհաղթելիության» լեգենդը. Հ. ԿամենդատյանԽաղաղությունը ձեռք է բերվում ուժով, ոչ թե զիջումներով. ապահով TRIPP՝ Ուժեղ Հայաստան. տեսանյութՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Մարատ ԽաչատրյանԱյս ընտրությունները ևս մեկ անգամ փաստեցին` ՔՊ-ն դարձել է Հայաստանում ժողովրդավարությունը թաղող ուժ. «Ուժեղ Հայաստան» Մենք կդառնանք միայն ծառայություններ մատուցող երկիր, եթե կրթության որակը շարունակի անկում ապրել. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» Գավառի և Գորիսի ավագանիներում կունենա անդամներ և լսելի կդարձնի ձեր ձայնը. Ավետիք ՉալաբյանUcom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործում Գավառի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել Ֆրանսիայում շաբաթավերջին տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 1400 մարդ Սևան-Մարտունի ճանապարհին «ԶԻԼ»-ը բախվել է խոշոր եղջերավոր անասունիԱրմավիրի դատարանից կալանավոր է փախել Ադրբեջանը կոշտ նախազգուշացում է հղել Իրանին․ զբաղվեք ձեր երկրի խնդիրներով Հայաստան կժամանի Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը Վարչապետն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Գերտ Յան Կուպմանին 75-ամյա գողին գտնելու համար 69 մլն դրամ են խոստացելԿարեն Ասլանյանը 3 փայլուն հաղթանակից հետո ևս կիսաեզրափակչում է․ ԱԱ Գյումրիում՝ տներից մեկում, հրդեհ է բռնկվել. փրկարարները մարել են կրակը Առջևում շատ լուրջ խոսակցություն է․ Պեսկովը՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների մասին Ռադան քվեարկել է Ուկրաինայում ռшզմական դրության երկարաձգման օգտին Աշխատանք չունեցողների համար նոր հնարավորություն․ պետությունը մինչև 250 հազար դրամի աջակցություն կտրամադրի Երևանում թալшնել են «Հայփոստ»-ի մասնաճյուղերից մեկը․ գnղացել են հանգանակությունների արկղը Ինչ ազդեցություն կունենա Հայաստանի վրա Իրանի դեմ ուղղված ագրեսիան Իրանը՝ ընդդեմ հիջաբի․ Թեհրանի ուղերձը Բաքվին Ֆրանսիայի իշխանություններն ըստ անհրաժեշտության կշարունակեն տարբեր շրջաններում պարետային ժամ սահմանել «Զբաղվեք ձեր խնդիրներով»․ լարվածության նոր ալիք` Ադրբեջանի և Իրանի միջև Ֆրանսիան ընդլայնում է իր միջուկային զսպման դերը Եվրոպայում Ողբերգական վթարից տուժած 5 երեխաներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել, երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է. Ավանեսյան Հայտնաբերվել է վիտամին D-ի անբավարարության դեմ պայքարի զարմանալի միջոցԵղանակը կտրուկ կփոխվի․ անձրև ու ամպրոպ՝ Երևանում և հանրապետության մի շարք շրջաններում Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2026 թվականի հոկտեմբերի 19-25-ը Փոփոխվող Եվրոպան և ֆրագմենտար քաոսի Հայաստանը․ Վահե Հովհաննիսյան Գերմանիայի տնտեսությունը հրատապ բարեփոխումների կարիք ունի. Մերց Զելենսկին հայտնել է տարածքային հարցի քննարկման իր պայմանը