Ոստիկանությունը ձերբակալել է Լոնդոնի մետրոյում ահաբեկչության երկրորդ կասկածյալին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄեծ Բրիտանիայի ոստիկանությունը Լոնդոնի մետրոյում 29 մարդու տուժելու պատճառ դարձած ահաբեկչության հետաքննության շրջանակում ձերբակալել է երկրորդ կասկածյալին, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը։
«Երկրորդ մարդն է ձերբակալվել «Փարսոնս Գրին»-ում ահաբեկչությունը հետաքքնող խուզարկուների կողմից»,- ասվում է Լոնդոնի ոստիկանության կողմից «Թվիթեր»-ում արված գրառման մեջ։
Մետրոյի «Փարսոնս Գրին» կայարանում սեպտեմբերի 15-ին տեղի ունեցած պայթյունի արդյունքում տուժելէ առնվազն 29 մարդ։ Լոնդոնի ոստիկանությունում տեղի ունեցածը որակել են որպես ահաբեկչական գործողություն ը հայտարարել, որ գործի է դրվել ինքնաշեն պայթուցիկ սարք։
Նախօրեին Դուվր քաղաքի շրջանում ձերբակալվել է առաջին կասկածյալը՝ 18-ամյա երիտասարդ։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



