Երևան, 26.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ադրբեջանի ազդեցությունը ԵՄ-ում մեծ է. եվրապատգամավորը կոչ է անում քննել կոռումպացված աջակիցների ողջ ցանցը

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Ադրբեջանի մասին վերջին սկանդալային բացահայտումներն ապացուցում են, որ ոչ մի նորմալ փոխգործակցություն եւ առավել եւս որեւէ համաձայնագիր չի կարող լինել Ադրբեջան պետության հետ: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց Եվրախորհրդարանի լյուքսեմբուրգցի պատգամավոր Ֆրանկ Էնգելը՝ մեկնաբանելով Ադրբեջանի շուրջ տեղի ունեցող վերջին աղմկահարույց զարգացումները, մասնավորապես՝«Ադրբեջանական լվացքատուն» կոռուպցիոն սկանդալը, որի գործով Եվրախորհրդարանը հետաքննություն է սկսելու:  

«Նախորդ շաբաթ քննարկման էր դրվել Արեւելյան գործընկերության անդամ երկրների շրջանում կառավարման վերաբերյալ ընդունված զեկույցում փոփոխություն կատարելու հարցը: Փոփոխությունը, որն ընդունվեց լիագումար նիստում,  շատ հստակորեն դատապարտում է Ադրբեջանի՝ Եվրոպական գործիչներին կաշառելու պետական քաղաքականությունը: Այն նաև կոչ է անում հետաքննություն անցկացնել Եվրամիության հաստատություններում Ադրբեջանական վճարումների կամ այլ կոռուպցիոն դեպքերի գործով: Հետաքրքիր է, որ քչերը դեմ քվեարկեցին, եւ դժվար է պատկերացնել, որ առանց Ադրբեջանի կողմից որեւէ ճնշման»,-ընդգծեց նա:

Եվրախորհրդարանի պատգամավորի հավաստմամբ՝ եւ այս, եւ նախորդող բացահայտումները պարզապես ցույց են տալիս, թե ինչ մեծ է Ադրբեջանի ազդեցությունը Եվրամիության անդամ պետությունների շրջանում: Եվ սա է գլխավոր պատճառը, թե ինչու պետք է մանրամասնորեն քննել Եվրամիության հաստատություններում եւ անդամ պետություններում Ադրբեջանի կոռումպացված աջակիցների ողջ ցանցը:

«Ես  հիշում եմ նաեւ  բուլղարացի լրագրողի բացահայտումները Ադրբեջանի դիվանագիտական չվերթների մասին՝ իրականացված տարբեր տեսակի ապօրինի եւ դատապարտելի գործարքների համար: Այդ լրագրողն ընդհուպ կորցրեց աշխատանքը: Հունգարիայի հետաքննող լրագրողներն էլ բացահայտել են, որ Պանամայի փաստաթղթերից ստացված տվյալների հիման վրա Հունգարիայում օֆշորային հաշիվներին միլիոնավոր եվրոներ են փոխանցվել Ռամիլ Սաֆարովի արտահանձնումից դեռեւս ամիսներ առաջ: Փոխանցումները տեղի են ունեցել նախկինում գոյություն ունեցած ընկերությունների միջեւ, որոնք շատ արագ անհետացել են: Անհնարին է պարզել, թե կոնկրետ ով՝ որպես ֆիզիկական անձ, ում է վճարել,  սակայն փաստերն այնպիսինն են, որ այժմ ոչ մի կասկած չկա, որ Սաֆարովի արտահանձնումը գնված էր: Սա պետք է Հունգարիայի իշխանությունների համար առիթ լինի մանրակրկիտ հետաքննություն իրականացնելու համար, եթե իհարկե այս գործով զբաղվելու համարձակություն ունեցող  իշխանություն մնացել է այդ երկրում»,- եզրափակեց Եվրախորհրդարանի պատգամավորը:

 

Սյուզի Մուրադյան

Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Վանը» հաղթեց «Գանձասարին»ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը COP17-ում զգուշացրել է գլոբալ տաքացման հետևանքների մասինՀանդիպում ՀՀ քաղաքացիների հետ. Նարեկ ԿարապետյանՄակրոնը խոստովանել է, որ իշխանությունները պատրաստ չէին Ֆրանսիայում տեղի ունեցած բողոքի ակցիաներինԳավառի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտելԻմ նկատմամբ արդարացման որոշում Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից. Մամիկոն ԱսլանյանԱհազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հնչեցրել. Աշոտ ՄարկոսյանՉպետք է ամբողջ Եվրոպան ասոցացնենք Եվրամիության հետ. վերջինիս քաղաքականությունն այլ է. Աննա ԿոստանյանԱշխարհում տեղի ունեցող զարգացումներն իրենց աղետաբեր ու արցախակործան «իշխանության» օգտին չեն այլևս. Արտակ Զաքարյան Կարեն Ասլանյանը դուրս եկավ եզրափակիչ` հաղթելով Բուլղարիան ներկայացնող Էդմոն Նազարյանին․ ԱԱ Նիկոլ Փաշինյան, փաստորեն այսպիսի ավտորիտար «ժողովրդավարություն» ես երազել ամբողջ կյանքդ. Աննա ԿոստանյանԱրմեն Սահակյան․ Հովհաննավանքում կարգալույծ քահանայի ձեռքից Սուրբ Գիրքը վերցրած երիտասարդըԵրեկվա ընտրություններում, մեծ դժվարությունների ու զրկանքների միջով անցնելով, մենք կարողացանք մեր փոքր դրոշակները դնել քաղաքական դաշտի մեջ. Մենուա ՍողոմոնյանԿստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ ԿարապետյանՄեր երկրի արտաքին քաղաքականությունը շատ արագ փոփոխվում է. Արեգ ՍավգուլյանԱլիևը շարունակում է Փաշինյանից զիջումներ պահանջել. Տիգրան ԱբրահամյանԱրտահերթ ընտրությունների առաջարկը փաստում է, որ կա քաղաքական ճգնաժամ. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է փլուզվում դիկտատորի «անհաղթելիության» լեգենդը. Հ. ԿամենդատյանԽաղաղությունը ձեռք է բերվում ուժով, ոչ թե զիջումներով. ապահով TRIPP՝ Ուժեղ Հայաստան. տեսանյութՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Մարատ ԽաչատրյանԱյս ընտրությունները ևս մեկ անգամ փաստեցին` ՔՊ-ն դարձել է Հայաստանում ժողովրդավարությունը թաղող ուժ. «Ուժեղ Հայաստան» Մենք կդառնանք միայն ծառայություններ մատուցող երկիր, եթե կրթության որակը շարունակի անկում ապրել. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» Գավառի և Գորիսի ավագանիներում կունենա անդամներ և լսելի կդարձնի ձեր ձայնը. Ավետիք ՉալաբյանUcom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործում Գավառի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել Ֆրանսիայում շաբաթավերջին տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 1400 մարդ Սևան-Մարտունի ճանապարհին «ԶԻԼ»-ը բախվել է խոշոր եղջերավոր անասունիԱրմավիրի դատարանից կալանավոր է փախել Ադրբեջանը կոշտ նախազգուշացում է հղել Իրանին․ զբաղվեք ձեր երկրի խնդիրներով Հայաստան կժամանի Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը Վարչապետն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Գերտ Յան Կուպմանին 75-ամյա գողին գտնելու համար 69 մլն դրամ են խոստացելԿարեն Ասլանյանը 3 փայլուն հաղթանակից հետո ևս կիսաեզրափակչում է․ ԱԱ Գյումրիում՝ տներից մեկում, հրդեհ է բռնկվել. փրկարարները մարել են կրակը Առջևում շատ լուրջ խոսակցություն է․ Պեսկովը՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների մասին Ռադան քվեարկել է Ուկրաինայում ռшզմական դրության երկարաձգման օգտին Աշխատանք չունեցողների համար նոր հնարավորություն․ պետությունը մինչև 250 հազար դրամի աջակցություն կտրամադրի Երևանում թալшնել են «Հայփոստ»-ի մասնաճյուղերից մեկը․ գnղացել են հանգանակությունների արկղը Ինչ ազդեցություն կունենա Հայաստանի վրա Իրանի դեմ ուղղված ագրեսիան Իրանը՝ ընդդեմ հիջաբի․ Թեհրանի ուղերձը Բաքվին Ֆրանսիայի իշխանություններն ըստ անհրաժեշտության կշարունակեն տարբեր շրջաններում պարետային ժամ սահմանել «Զբաղվեք ձեր խնդիրներով»․ լարվածության նոր ալիք` Ադրբեջանի և Իրանի միջև Ֆրանսիան ընդլայնում է իր միջուկային զսպման դերը Եվրոպայում Ողբերգական վթարից տուժած 5 երեխաներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել, երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է. Ավանեսյան Հայտնաբերվել է վիտամին D-ի անբավարարության դեմ պայքարի զարմանալի միջոցԵղանակը կտրուկ կփոխվի․ անձրև ու ամպրոպ՝ Երևանում և հանրապետության մի շարք շրջաններում Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2026 թվականի հոկտեմբերի 19-25-ը Փոփոխվող Եվրոպան և ֆրագմենտար քաոսի Հայաստանը․ Վահե Հովհաննիսյան Գերմանիայի տնտեսությունը հրատապ բարեփոխումների կարիք ունի. Մերց Զելենսկին հայտնել է տարածքային հարցի քննարկման իր պայմանը