Էրդողանը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Նյու Յորք մեկնած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Վաթան» պարբերականը:
Նշվում է, որ այս հանդիպումն Էրդողանի ծրագրով նախատեսված չի եղել: Կողմերը քննարկել են Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարությունում անկախության հանրաքվե անցկացնելու հարցը: Էրդողանը հերթական անգամ հայտարարել է, որ կողմ է Իրաքի տարածքային ամբողջականությանը:
Բացի այդ, Ստոլտենբերգն ու Էրդողանն անդրադարձել են Թուրքիայի կողմից Ռուսաստանից C-400 զենիթահրթիռային համակարգեր գնելու հարցին, որը ՆԱՏՕ-ի կողմից բացասաբար է ընդունվում:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



