Հայերը միմյանցից նեղանալու իրավունք չունեն. վարչապետ
ՔԱՂԱՔԱԿԱՆՀայերը միմյանցից նեղանալու իրավունք չունեն, նրանք պետք է հաղթահարեն դժվարությունները: Այս մասին սեպտեմբերի 19-ին Երեւանում ընթացող Հայաստան-Սփյուռք համաժողովի ժամանակ ելույթ ունենալիս ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը:
«Մենք միմյանցից նեղանալու իրավունք չունենք: Պետք չէ վատից կառչել: Եթե նույնիսկ ամեն մեկը չունի մեղքի բաժին, ապա մեզանից ամեն մեկը կարող է մի փոքր ավելին անել: Մեզ առաջադեմ եւ զարգացած երկիր է պետք, որը աշխարհի բոլորի հայերին ձգող կենտրոն կդառնա: Մենք չպետք է պատրանքներ ունենանք: Անհրաժեշտ է դրանք հաղթահարել եւ պատկերացնել, թե ինչպիսի վիճակում ենք եւ ինչ կարող ենք անել: Անհրաժեշտ է միավորել բոլոր նրանց, ով անտարբեր չէ իր հայրենիքի եւ ժողովրդի նկատմամբ»,- ասաց Կարապետյանը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



