Երևան, 03.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Կարո Փայլանը խոստանում է շարունակել պայքարը Հայոց ցեղասպանության ճանաչմանը հասնելու համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Միայն ժողովրդավար Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովի շրջանակներում իր ելույթում նման կարծիք հայտնեց Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը: «Մենք վերք ունենք, որը դեռ անբուժելի է, և գիտենք, որ այդ վերքը միայն այս երկրի մեջ է բուժվելու՝ Թուրքիայի, Անատոլիայի մեջ: Միայն ժողովրդավար Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, միայն ժողովրդավար Թուրքիան կարող է բացել հայ-թուրքական սահմանը: Եթե Թուրքիան ժողովրդավար չդառնա, կարող ենք տասնամյակներ սպասել: Իրավունք ունե՞նք մեր սերունդներին փոխանցել այս հարցը. ոչ, իրավունք չունենք: Մենք լավ գիտենք, և չորս սերունդ ի վեր պայքարում ենք, որպեսզի մեր պապերի և հայրերի ապրած անարդարությունն արդար լուծում ունենա»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Փայլանը:

Նա հավելեց, որ 102 տարի առաջ Օսմանյան կայսրությունում մեծ ոճիր է տեղի ունեցել, և այդ ոճիրը հիմա էլ է շարունակվում, որովհետև, երբ ցանկացած ոճիր անպատիժ է մնում, դրան նորերն են հետևում: «Ես հավատում եմ, որ մենք մի օր հասնելու ենք արդարության, երբ կճանաչվի Հայոց ցեղասպանությունը և շարունակելու եմ պայքարել դրա համար»,- նշեց Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավորը:

Կարո Փայլանը նշեց, որ ինքը քրդական Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության իր ընկերների հետ տասնամյակներ շարունակ պայքարել են Թուրքիայում ժողովրդավարություն հաստատելու համար: «Իրականում ժողովրդավարության համար պայքարը շատ դժվար է: Եվ վերջին երկու տարիներին մենք տեսանք, որ ավելի հեշտ է հաղթում ազգայնականությունը: Դա տեսավ նաև Էրդողանը, և, ցավոք, Էրդողանը գնաց հենց այդ ճանապարհով»,- ասաց նա:

Փայլանը շեշտեց, որ Թուրքիայի նոր Սահմանադրությունը, որով երկիրն անցել է կառավարման նախագահական համակարգի, իրականում  ծառայում է մեկ անձի նպատակների իրագործման համար: «Ես Թուրքիայի խորհրդարանում ասել եմ, որ մեծ սխալ է տեղի ունեցել: Ես դեմ եմ արտահայտվել: 104 տարի առաջ էլ Օսմանյան Կայսրությունում նույն բանը տեղի ունեցավ: Թալեաթ և Էնվեր փաշաները հեղափոխությունից հետո նոր Սահմանադրություն բերեցին, և այն մարդիկ, ովքեր համաձայն չէին դրա հետ երկու տարբերակ ունեին՝ լռել կամ պայքարել: Սկսվեց Հայոց ցեղասպանությունը և ընդամենը 1 տասնամյակի ընթացքում 4 ժողովուրդ կոտորվեց՝ հայերը, հույները, ասորիները, հրեաները: Հիմա Թուրքիայի նոր Սահմանադրության պայմաններում կրկին կարող ենք նույն աղետն ապրել: Նույնիսկ այսօր, դժբախտաբար ապրում ենք»,- ընդգծեց Փայլանը:

Նա նկատեց, որ Թուրքիայի Հանրապետությունը հիմնվել է առանց Հայոց ցեղասպանության հետ առերեսվելու: Փայլանի խոսքով՝ պետությունը, որը իր գործած ոճիրների համար հաշիվ չի տալիս 100 տարի անց, շարունակելու է ոճիր գործել:

 

 

Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻրանցիները լքել են Դոհայի բանակցությունները, օրակարգում ԱՄՆ-ի հետ գործարքի վերաբերյալ առաջարկն էր Ի՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ ՎարդևանյանՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Հորմուզի նեղուցում ինը օրվա ընթացքում 11 լցանավ է այրվել Չինաստանը և Օմանը ԱՄՆ-ին և Իրանին hրադադարի կոչ են արել Վարորդները փորձել են կաշառել պարեկներին. երկուսն էլ ձերբակալվել են «Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա Թրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը իր ժամկետի ավարտին Պետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԹբիլիսիի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել. այրվում է հետիոտնային կամուրջը Այսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա ՂահրամանյանՄեկնարկել է Հայաստան — Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը ԱՄՆ-ում Հելոուինի հանգստյան օրերին հրաձգությունների հետևանքով ավելի քան 200 մարդ է տուժել 2026թ. ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների թիվը հասել է 43-ի. «Ինֆոքոմ» «Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում Մեկնարկել է. Կենսաթոշակառուների համար կարևոր տեղեկություն է հրապարակվել Քննարկվել են Հայաստանի և Կանադայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Իրանը հայտարարել է հակամարտության բոլոր կողմերի հետ բանակցելու պատրաստակամության մասին Վրաստանի նպատակն է ամրապնդել տնտեսական և մարդասիրական կապերը Ռուսաստանի հետ. Կոբախիձե Գազի թանկացման հետ կապված՝ ունենք հաշվարկներ. ԿԲ նախագահ Ազդակները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Ապագայում Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցման վերականգնման մասին խոսելն առայժմ հազիվ թե հնարավոր լինի. Պեսկով Կարմիր գույնը ռուսների «ԴՆԹ -ի մեջ է». փորձագետ Սոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԱստված մի արասցե՝ հասնեք այն օրվան, ապրեք հանգիստ. Շոյգու Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքիցԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանՀայաստանում հասցեների հաշվառման կարգը կարող է փոխվել