Արցախի նախագահը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչների հետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱրցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Երեւան քաղաքում սեպտեմբերի 19-ին ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունում հանդիպում է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանի, գործադիր տնօրեն Բրայան Արդունու եւ կազմակերպության տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանի հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից :
Հանդիպմանը քննարկվել են Արցախ-Սփյուռք կապերին եւ մեր հանրապետությունում մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:
Նախագահ Սահակյանը կարեւորել է Ամերիկայի հայկական համագումարի դերը տարբեր հարթություններում Արցախին սատարելու գործում՝ բարձր գնահատելով կազմակերպության հայրենանվեր եւ արհեստավարժ ծառայությունը:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



