Սաակաշվիլին աշխատանքից հեռացրել է մամուլի քարտուղարին՝ Պորոշենկոյի մասին «հակասեմական» արտահայտությունների համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎրաստանի նախկին նախագահ ու Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին աշխատանքից հեռացրել է իր մամուլի քարտուղար Դարյա Չիժին այն բանի համար, որ վերջինը Սաակաշվիլիի կարծիքով «հակասեմական» արտահայտություններ է թույլ տվել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի մասին։ Այս մասին քաղաքական գործիչը գրել է իր ֆեյսբուքում։
«Նույնիսկ հակասեմական ակնարկ ինձ համար անընդունելի է, իմ կյանքի ամբողջ իմաստը հանգում է էթնիկ, կրոնական ու ռասսայական անհանդուրժողականության բոլոր դրսեւորումների դեմ պայքարին»,- մեկնաբանել է Սաակաշվիլին։
«Ուկրաինսկայա պրավդա» պարբերականի տեղեկություններով՝ Չիժը ֆեյսբուքում, դիմելով Պորոշենկոյին, նրան իբրեւ կոչել էր հրեական Վալցման ազգանունով։ Հետագայում նա ներողություն էր խնդրել ու ջնջել այդ գրառումը։
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



