Խորվաթիայում բանակը պայքարում է ջրհեղեղի հետեւանքների դեմ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԽորվաթիայի զինված ուժերը մասնակցում են Օգուլին քաղաքի շրջանում եւ երկրի կենտրոնական այլ վայրերում ջրհեղեղի հետևանքների դեմ, երեքշաբթի հայտնել է երկրի ՊՆ-ն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։ Առատ տեղումները՝ մեկ քառ/մ–ին մոտ 100լ իտր, նախորդ օրերին հանգեցրել էին փողոցների, բնակելի տների եւ ծառայողական շենքերի մասնակի հեղեղման։
Ըստ տեղական իշխանությունների նախնական տվյալների՝ ջուրը ողողել է մոտ 1000 օբյեկտներ, իսկ 400–ը դեռևս վտանգի տակ են։ Վերականգնվել է արհավիրքի պատճառով վնասված էլեկտրամատակարարումը, սակայն հեղեղված տարածքների մաքրումը դժվարանում է այնքանով, որ հիդրոմետ ծառայությունները երեքշաբթի-չորեքշաբթի ավելի ուժգին տեղումներ են կանխատեսում ։ Սպասվում է, որ երեկոյան ափերից դուրս կգա Դոբրա գետը։
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



