Իրաքը զորք է ուղարկում քրդական Քիրկուկ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆPast.am.Իրաքը ռազմական տեխնիկա և զորք է ուղարկում Քիրկուկի մատույցներ՝ մոբիլիզացնելով նաև Ալ–Հաշդ ալ–Շաաբի շիա աշխարհազորին՝ հաղորդում են իսրայելական աղբյուրները, հավելելով, որ Իրանի կողմից հովանավորվող այս խմբավորումը, քրդերի՝ անկախության հանրաքվեից չհրաժարվելու պարագայում, կմասնակցի Քիրկուկում ծավալվելիք ռազմական գործողություններին, ինչի մասին կենտրոնական կառավարությունն էր օրերս հայտարարել: Ի դեպ, Բաղդադի կենտրոնական կառավարությունը հընթացս նաև պաշտոնազրկել է Քիրկուկի նահանգային խորհրդի ղեկավարին, որն աջակցել էր Քիրկուկի անկախական տրամադրություններին: Հավելենք նաև, որ Իրաքի Գերագույն դաշնային դատարանն արգելել էր Իրաքի քրդական ինքնավարությունում անկախության հանրաքվեի անցկացումը։
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



