Երևան, 03.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Ագրոքիմիական ծառայության» տնօրենը պետությանը պատճառել է առանձնապես խոշոր չափերի նյութական վնաս

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության, Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների և վետերանների տարածքային խորհրդի ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ «Ագրոքիմիական ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վաչագան Դավթյանը, օգտվելով 2014 թ. հունիսի 24-ից նոյեմբերի 10-ը աշխատակիցներից մեկի՝ արտերկրում գտնվելու հանգամանքից՝ բանկային քարտի միջոցով կանխիկացրել ու յուրացրել է նրա հինգ ամսվա աշխատավարձն ու հավելավճարները՝ 577 հազար դրամի չափով, ինչպես և յուրացումներ է կատարել վառելիքի, գործուղումների, հավելավճարների տեսքով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից՝ հավելելով. «Հաղորդման հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք բերված տվյալներով՝ աշխատավարձի յուրացման փաստը հաստատվել է: Բացի այդ, տվյալներ են ձեռք բերվել, որ 2014-2016 թթ. ՊՈԱԿ-ի տնօրենը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, յուրացրել է նույն աշխատակցի անունով դուրս գրված շուրջ 3000 լիտր բենզին՝ պատճառելով 1.188.850 դրամի նյութական վնաս:

Պարզվել է նաև, որ նա Վաչագան Դավթյանի ցուցումով իր սպասարկման տարածքների համայնքապետերի կնիքներով ու ստորագրությամբ գործողումների դատարկ ձևաթղթեր է բերել ՊՈԱԿ, որոնց լրացումով նույն ժամանակահատվածում տնօրենի կողմից յուրացվել է 6.365 հազար դրամ:
Նյութերի նախապատրաստման ընթացքում տվյալներ են ձեռք բերվել ՊՈԱԿ-ում 1-ին կարգի ագրոքիմիկոս ձևակերպված, բայց իրականում 2015 և 2016 թվականներին պարբերաբար արտագնա աշխատանքի մեկնած մի աշխատակցի շուրջ 700 հազար դրամ աշխատավարձը յուրացնելու մասին:

Իսկ 2014 թ. փետրվարից նոյեմբեր հանրապետությունից բացակայած մեկ այլ մասնագետի փոխարեն աշխատել է ՊՈԱԿ-ում բանվորուհի ձևակերպված աշխատակիցը, որի վերաբերյալ աշխատավարձի ցուցակ են մտցվել ակնհայտ խեղաթյուրված տվյալներ, և նա ստացել է երկրից բացակայող աշխատակցի 10 ամսվա աշխատավարձը, ինչի հետևանքով ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից վատնելու եղանակով պետությանը պատճառվել է 742 հազար դրամի վնաս:

Ընդհանուր առմամբ, «Ագրոքիմիական ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վաչագան Դավթյանի գործողությունների հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 9.571.850 դրամի նյութական վնաս:
Դեպքի առթիվ սեպտեմբերի 20-ին ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 314 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործն ուղարկվել է նախաքննության»:

 



Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻրանցիները լքել են Դոհայի բանակցությունները, օրակարգում ԱՄՆ-ի հետ գործարքի վերաբերյալ առաջարկն էր Ի՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ ՎարդևանյանՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Հորմուզի նեղուցում ինը օրվա ընթացքում 11 լցանավ է այրվել Չինաստանը և Օմանը ԱՄՆ-ին և Իրանին hրադադարի կոչ են արել Վարորդները փորձել են կաշառել պարեկներին. երկուսն էլ ձերբակալվել են «Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա Թրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը իր ժամկետի ավարտին Պետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԹբիլիսիի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել. այրվում է հետիոտնային կամուրջը Այսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա ՂահրամանյանՄեկնարկել է Հայաստան — Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը ԱՄՆ-ում Հելոուինի հանգստյան օրերին հրաձգությունների հետևանքով ավելի քան 200 մարդ է տուժել 2026թ. ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների թիվը հասել է 43-ի. «Ինֆոքոմ» «Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում Մեկնարկել է. Կենսաթոշակառուների համար կարևոր տեղեկություն է հրապարակվել Քննարկվել են Հայաստանի և Կանադայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Իրանը հայտարարել է հակամարտության բոլոր կողմերի հետ բանակցելու պատրաստակամության մասին Վրաստանի նպատակն է ամրապնդել տնտեսական և մարդասիրական կապերը Ռուսաստանի հետ. Կոբախիձե Գազի թանկացման հետ կապված՝ ունենք հաշվարկներ. ԿԲ նախագահ Ազդակները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Ապագայում Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցման վերականգնման մասին խոսելն առայժմ հազիվ թե հնարավոր լինի. Պեսկով Կարմիր գույնը ռուսների «ԴՆԹ -ի մեջ է». փորձագետ Սոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԱստված մի արասցե՝ հասնեք այն օրվան, ապրեք հանգիստ. Շոյգու Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքիցԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանՀայաստանում հասցեների հաշվառման կարգը կարող է փոխվել