ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունել է խաղաղապահ առաքելությունների բարեփոխմանն առնչվող բանաձև
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը սեպտեմբերի 20-ին խաղաղապահ գործունեության արդյունավետության բարձրացմանն առնչվող բանաձև է ընդունել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, փաստաթղթին կողմ են քվեարկել Անվտանգության խորհրդի բոլոր 15 անդամները:
Փաստաթղթում շեշտվում է խաղաղապահ առաքելությունների առավել մանրամասն ծրագրման անհրաժեշտությունը: Այս բարեփոխումներն ընդգրկված են գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի կողմից մշակված ՄԱԿ-ի ընդհանուր բարեփոխումների ծրագրի շրջանակներում:
Գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ բարեփոխումներն ուղղված են խաղաղապահ առաքելությունների և քաղաքական կարգավորման ռազմավարությունների միջև կապը ամրապնդելուն:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



