Ոստիկանները Հրազդանի կիրճից բերման են ենթարկել հետախուզվող երկու անձի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները սեպտեմբերի 19-ին, ժամը 18.30-ին Հրազդանի կիրճից բերման են ենթարկել 1967 թ. ծնված Ջանիկ Վ.-ին, որը սեպտեմբերի 19-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի (դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից, սեպտեմբերի 19-ին, ժամը 18.20-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները Հրազդանի կիրճից բերման են ենթարկել 1990 թ. ծնված Արմեն Ու.-ին, որը սեպտեմբերի 19-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի (դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



