Մեքսիկայում տեղի ունեցած երկրաշարժից տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄեքսիկայում ՀՀ դեսպանության նախնական տվյալներով՝ Մեքսիկայում տեղի ունեցած երկրաշարժից տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության ֆեյսբուքյան էջը:
Մեքսիկայում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ երկրում եռօրյա սուգ է հայտարարվել:
7.1 մագինտուդով երկրաշարժի զոհ է դարձել 225 մարդ՝ ըստ պաշտոնական վերջին տվյալների: Փլատակների տակ դեռևս մարդիկ են հայտնաբերվում:
Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նիետոյին ցավակցական հեռագիր է հղել նաև Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանը:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



