Սաուդյան Արաբիայի իշխանություններն առաջին անգամ են կանանց թույլատրել այցելել մարզասրահ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍաուդյան Արաբիայի իշխանություններն առաջին անգամ կանանց թույլատրել են այցելել մարզադաշտ՝ Ազգային տոնի կապակցությամբ, փոխանցում է AFP-ը։
Ընտանիքներին թույլատրվելու է ներկա գտնվել Էր Ռիադում Ֆահդ թագավորի մարզադաշտում, որտեղ ընտանիքները պետք է ամուրի տղամարդկանցից առանձին նստեն։
Նախորդ տոնակատարություններին կանանց արգելված է եղել այցելել մարզադաշտ։
Սաուդյան Արաբիայում կանանց համար գործում են ամենակոշտ սահմանափակումները, նրանց արգելվում է նաեւ մեքենա վարել։ Կանայք կարող են ուսում ստանալ, որեւէ տեղ ուղեւորվել կամ ինչ-որ բանով զբաղվել միայն իրենց ընտանիքի արական սեռի ներկայացուցիչների՝ հոր, ամուսնու, եղբոր թույլտվությամբ։
Սակայն, ըստ երեւույթին, թագավորությունը սկսել է մեղմել որոշ նորմեր՝ սոցիալական ու տնտեսական բարեփոխումների իր ծրագրի շրջանակում։
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



