«Մարիան» հոսանքազրկել է Պուերտո Ռիկո կղզին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Մարիա» փոթորիկը էլեկտրականությունից զրկել է 3․5 մլն մարդու Պուերտո Ռիկոյում։ BBC-ի փոխանցմամբ՝ ամբողջ կղզում չկա էլեկտրականություն։ ԱԴ հարցերով վարչության ներկայացուցչի խոսքով՝ փոթորիկը վնասել է ամեն ինչ իր ճանապարհին։ «Մեր կողմից ստացվող տեղեկությունները հուսադրող չեն»,- ասել է նա՝ մարդկանց կոչ անելով մնալ տանը։
Ավելի վաղ Պուերտո Ռիկոյի նահանգապետը նախագահ Դոնալդ Թրամփին խնդրել էր այդ կղզին հայտարարել աղետի գոտի՝ ուժեղ ջրհեղեղների ու քամիների կապակցությամբ։
Նշենք, որ Դոմինիկա կղզում փոթորկի հետեւանքով 7 մարդ է զոհվել։
1
Ո՞րն է եղել Ռոբերտ Աբաջյանի մոր մահվան պատճառը
2
500 դրամանոցի ճակատագիրը․ որ թղթադրամներն են դուրս գալիս շրջանառությունից
3
Հարսին գտել են uպանված․ կասկածում են նրա սկեսուրին․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
4
Փոփոխություններ նույնականացման քարտի վերաբերյալ․ նախագիծ
5
Խուճապահար վիճակ․ բնակիչները զանգվածաբար դիմում են շտապօգնություն



