Մոսկվայի բնակիչը ողջ է մնացել գլխին ստացած կացնի 11 հարվածից հետո
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄոսկվայում ոստիկանները երկու կասկածյալի են ձերբակալել երիտասարդի նկատմամբ հարձակում իրականացնելու գործով:
Ինչպես հաղորդում է Life.ru-ն՝ հղում անելով ՆԳՆ մայրաքաղաքային վարչության մամուլի ծառայությանը, կասկածյալներից մեկը կացնի 11 հարված է հասցրել տուժածի գլխին և գողացել նրա բջջայինը:
Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 11-ին Կոպտևսկի փողոցում: Չարագործը տղամարդուն է մոտեցել մեջքի կողմից և հարվածել է սև փաթեթավորված առարկայով, որն, ինչպես պարզվել է, կացին է եղել: Տղամարդն ու ուշաթափվել է ընկել գետնին, որից հետո ևս 10 հարված է ստացել գլխին:
Տուժածին հոսպիտալացրել են: Որոշ ժամանակ անց օրինապահներին հաջողվել է հայտնաբերել և ձերբակալել կասկածյալներին: Նրանք 22 ամյա երիտասարդ և նրա 19-ամյա ընկերուհին են եղել:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



