Երևան, 04.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Արտաքին ուժերի հանդեպ թուլությունը հանգեցնում է ներազգային ագրեսիվության

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Past.am-ը զրուցել է հոգեբանության պրոֆեսոր Ալբերտ Նալչաջյանի հետ.

– Պարոն Նալչաջյան, այս տարիների ընթացքում մեր ժողովուրդը կարողացա՞վ հոգեբանորեն յուրացնել անկախությունը:

– Մասամբ դա հաջողվել է: Բայց` ոչ լրիվությամբ: Այն հանգամանքը, որ մեր երկիրը փոքր է, հնարավորությունները մեծ չեն, և մարդիկ ստիպված են երկրից հեռանալ աշխատանք որոնելու կամ մշտական բնակության համար, նշանակում է, որ այս մարդիկ իրենց երկրում իրենց անկախությունն ամբողջությամբ չեն զգում: Համենայն դեպս, այդպես` մի որոշ մասը:

Եթե համատարած ողջ հայ ժողովուրդը, գոնե այն մասը, որն ապրում է Հայաստանում, հասներ այն մակարդակին, որ իմանար անկախության արժեքը և ապրեր նրանով, ապա հայրենիքից հեռացողների թիվն ավելի փոքր կլիներ:

Այնուամենայնիվ, քանի որ կորիզը կա, մնացել է այստեղ, և գործ է արվում հայրենիքի պաշտպանության և նրա հզորացման ուղղությամբ, ապա, անշուշտ, անկախության գաղափարախոսությունը պետք է համարել, որ հիմնավորվել է:

Եվ սա այն բանից հետո, երբ դարեր շարունակ մեր ժողովուրդը փաստացի անկախություն չի ունեցել: Բացի առաջին հանրապետության տարիներից:

Ուստի պատմական նման հենքի վրա սուվերենության, անկախության գաղափարի ներմուծումը ժողովրդի կյանքի մեջ դժվարին գործ է:

Դրա համար էլ ես կարծում եմ, որ այն, ինչ ձեռք է բերվել, որը գուցեև մասնակի հաջողություն է, այնուամենայնիվ, պետք է ողջունել:

– Մենք այսօր մեր երկրի հանդեպ անփույթ ենք, թափթփված ենք, հաճախ օրինախախտ ենք: Սակայն այլ երկրներում բոլորովին էլ այդպիսին չենք. հարգում ենք օտար երկրների օրենքներն ու բարքերը: Ինչո՞ւ է այդպես:

– Դա հոգեբանական լուրջ խնդիր է: Հայաստանում, ուր ապրում ենք միասին, և՛ շատ անփույթ ենք, և՛ շատ կոնֆլիկտներ ենք ստեղծում, կռվում ենք իրար հետ, խանգարում ենք իրար: Ցավոք սրտի, էթնոհոգեբանական այդ առանձնահատկությունը մեր մեջ կա: Եվ դա հնից է գալիս: Շատ հնից:

Մի ժամանակ, երբ շատ չէի խորացել հայոց պատմության հարցերի մեջ, կարծում էի, որ այն մեր ժամանակների` սովետական հասարակարգի ազդեցության հետևանք է:

Բայց հետազոտությունները ցույց են տալիս, որ բացասական այդ հատկանիշները հայ ժողովրդի մոտ առաջացել են հնագույն ժամանակներում: Պատմության ընթացքում մեր կյանքը շատ հաճախ է անկայուն եղել, և միշտ էլ Հայաստանից հեռացել են մարդիկ:

Իսկ կան այսպիսի հոգեբանական օրինաչափություններ` եթե օտարները ձեզ ճնշում են, և դուք թույլ եք արդեն, սկսում եք թույլի, զոհի փնտրել սեփական ազգի մեջ: Արտաքին ուժերի հանդեպ թուլությունը հանգեցնում է ներքին` ներազգային ագրեսիվության ուժեղացման:

Այս մեխանիզմն ամրապնդվել է մեզանում ու հանգեցրել մի շարք լուրջ հետևանքների: Ընդ որում, նաև` արհամարհանքի սեփական մշակույթի նկատմամբ, ազգային ականավոր գործիչների աշխատանքի արդյունքների նկատմամբ: Իսկ օտարի հանդեպ լցված են լինում մշտական հարգանքով ու ակնածանքով: Եթե արտասահմանից հասարակ մի մասնագետ գա, պատիվներով նրան կընդունեն, բայց չեն նկատի իրենց կողքին աշխատող տաղանդավոր հայ մարդուն:

– Իսկ ի՞նչ անել. ինչպե՞ս հաղթահարել այս վիճակը:

– Դրա դեմ պետք է պայքարել: Եվ լուրջ աշխատանք կատարել այդ ուղղությամբ: Բայց այդ աշխատանքը ես չեմ տեսնում, ցավոք սրտի: Առանձին անհատներ ինչ–որ գործ անում են, իսկ պետական քաղաքականություն ազգային ինքնագիտակցության զարգացման, ազգային արժեքների փառաբանման, ընդհանրապես հայրենասիրական զգացմունքների ուժեղացման ուղղությամբ, չկա: Այդ աշխատանքները չեն կատարվում, ինչպես հարկն է:

Մեկ ուղղություն ենք վերցնում դեպի մի պետություն, մեկ ուղղություն ենք վերցնում մեկ այլ պետություն, ու այդպես անվերջ մնում ենք որոնումների մեջ:

Անշուշտ կողմնորոշումները անհրաժեշտ են մեր պարագայում, դա հասկանալի է, բայց ազգային գաղափարախոսություն պետք է լինի, ազգային հպարտության զգացումը պետք է կարևոր տեղ գրավի մեր կյանքում: Բարեկամություն անելով տարբեր ժողովուրդների հետ` չպետք է կորցնենք ազգային արժանապատվության զգացումը:

– Իսկ դուք տարբերություն տեսնո՞ւմ եք հին և նոր սերունդների միջև: Այդ առումով ինչպիսի՞ն են մեր երիտասարդները:

– Իհարկե, հիմա ազգային գիտակցությունն ավելի ուժեղ է երիտասարդների մոտ, քան սովետական ժամանակներում էր, երբ կոմսոմոլներ էինք: Ու, փաստորեն, քարոզում էինք կոսմոպոլիտիզմ: Հիմա նույն այդ կոսմոպոլիտիզմն այլ բնույթ է ստացել: Հիմա էլ խոնարհվում են արևմտյան մշակույթի առջև, ցուցաբերում են անքննադատ մոտեցում:

Բայց, այսքանով հանդերձ, ինձ թվում է, որ ներկա երիտասարդության մոտ ազգային մտածելակերպն ավելի ուժեղ է, քան սովետական իշխանության ժամանակներում էր:

Բայց, որ երիտասարդությունն էլ է հեռանում երկրից, դա արդեն վատ նշան է: Վատ նշան է մեր ժողովրդի ապագայի համար:

Այնպես որ, պետք է ուժեղացնել գաղափարական աշխատանքը: Շեշտը չպետք է դրվի քաղքենիական արժեքների վրա: Իսկ մեր երկրում խոսակցություններն անընդհատ մի բանի մասին են, որ պետք է լավ ապրել: Լավ ապրելն էլ, հասկանալի է, թե ինչ է. հարստություն ունենաս, լավ տուն ունենաս և նման բաներ: Բայց թե մարդու գլխում ի՞նչ կա, նա մտածո՞ւմ է իր երկրի ապագայի մասին, թե չի մտածում, սա կարևոր չէ:

Նայում ես հայոց պատմությանը, մի բան ես տեսնում: Տեսնում ես, թե ինչքան ջանքեր ենք գործադրել` քաղաքներ ենք կառուցել, ապարանքներ, եկեղեցիներ, ու դրանք բոլորը կորցրել ենք: Ինչո՞ւ: Որովհետև քաղքենիությունը շատ տարածված է եղել մեզանում:

Հիմա պետք է մեր մեջ եղած այդ քաղքենիությունը կարողանանք հաղթահարել: Բայց դա այսօր շատ դժվարին գործ է, որովհետև հասարակությունը բուրժուական հասարակություն է: Իսկ բուրժուական հասարակության մեջ բոլորը շահույթ են ուզում ստանալ: Ուստի նման իրավիճակում շատ է դժվարացել ազգային քաղաքականություն վարելը:

Գոհար Սարդարյան

Հայտնի են՝ ողբերգական վթարից զոհված ամուսինների և նրանց որդու անունները Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ Նախնական տվյալներով մեքենայի արգելակման հետ կապված խնդիր է եղել. ՆԳ նախարարը՝ Ուշիի վթարի մասին Հայտնի են՝ ողբերգական վթարից զոհված ամուսինների և նրանց որդու անունները 350 հազար դրամ՝ յուրաքանչյուր դիմորդից․ ինչ է բացահայտվել Գյումրիի քոլեջում Փաշինյանը հայտարարեց, որ պայքարելու է ընդդիմության դեմ՝ Ալիևի սահմանադրությունն անցկացնելու համար. Նարեկ Կարապետյան«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» հորդորում է որոշ հատվածներում կատարել ամբողջական բերքահավաք Հնարավոր են ուղևորների կուտակումներ և հերթեր. Երևանի մետրոպոլիտենը տեղեկացնում է Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ IDBank-ն ու Իդրամը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել պատանի շախմատիստների համարՍենց որ շարունակեն ՀՀ֊ն վերանվանելու են ռեսպուբլիկա TRIPP. Արշակ ԿարապետյանԴադարեցվել է Կոտայքի մարզի Առինջ բնակավայրի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը Նոյեմբերի 5-8-ին օդի ջերմաստիճանը Հայաստանի ողջ տարածքում կնվազի 8-10 աստիճանով Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Դերենիկ ՄովսիսյանՋրափի գյուղի տարածքում 41-ամյա վարորդը «Toyota Land Cruiser»-ով բшխվել է էլեկտրասյանը և հայտնվել դաշտում․ կա վիրավnր Անցանկալի դասախոսներից ազատվելու «քաղաքակիրթ» մեթոդի և մեր անելիքների մասին. Մենուա Սողոմոնյան«Առանց աշխարհագրական սահմանափակումների անհապաղ և արդյունավետ արձագանքի» դոկտրինալ ռազմավարnւթյան տարածաշրջանային անդրադարձները և հետևանքները Հայաստանի համար. փորձագետ Այն ժողովուրդը, որը կորցնում է իր պատմական հիշողությունը, վտանգում է նաև իր ապագան. Մհեր ԱվետիսյանՆարեկ Կարապետյանի տանը խուզարկությունն ավարտվել է. երեխաների համակարգիչներն են առգրավվել. Կարեն Կարապետյան Թրամփը հրաժարվում է հանրապետականների պարտությունը համարել իրենը Սա բացառապես քաղաքական պատվերի տիրույթում է. Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասին Փաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարություն Ուշիի ողբերգական վթարում զոհվել են ՊՆ գնդապետը, նրա կինն ու 18-ամյա որդինՀանրայինի լրատվական բաժինը երբեք այսքան ողորմելի վիճակում չի եղել. Դավիթ ՍարգսյանԴեմոկրատները կարող են վերահսկողություն հաստատել ԱՄՆ Կոնգրեսում. հայտնի են նախնական արդյունքները Ամերիկացիները «ոչ» ասացին պшտերազմին. Ղալիբաֆ Գագիկ Ծառուկյանը պետք է օր առաջ լինի ազատության մեջ. արդարադատության համակարգից միակ ակնկալիքը սա է. Իվետա ՏոնոյանԻՀՊԿ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցի հարավում չորս լցանավ է պայթել ականների վրա Ես լիովին պատրաստ եմ ընդունել ընտրությունների արդյունքները. Թրամփ ՉԼ. «Բարսելոնա»-ն վստահ հաղթանակ է տարել «Ասթոն Վիլա»-ի նկատմամբ Ուրցաձորի տեղամասում ֆիքսել են տարածաշրջանում կրիտիկական վտանգված պարսկական/կովկասյան հովազի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Mercedes Sprinter»-ը հետիոտնային անցման վրա վրшերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը մահшցել է 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 5-ինԻնքնաuպանnւթյnւններ գործածների մի խումբը uեկտաների հարողներ են. ԶՈւ-ում նման դեպքերը կանխելու գործառույթ ունեցող մարմինները հանցավnր անգործության են մատնված. Տիգրան Աբրահամյան «ՀայաՔվեն» Եվրոպային ներկայացնում է Հայաստանում մարդու իրավունքների իրական պատկերը. Աննա ԿոստանյանՆույնականացման քարտ և կենսաչափական անձնագիր․ որ պարագայում է հնարավոր դիմել․ ՆԳՆ Այն մասին, թե ինչի շուրջը պետք է միավորվեն բոլոր ազգային ուժերը, որպեսզի գործող վարչախումբը իր “գլուխը պատին տա”. Չալաբյան9 զոհ, 3 վիրավոր․ ՆԳՆ-ն՝ ողբերգական ավտովթարի հետևանքների մասին Առավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել Կարապետյանի և Նարեկ Կարապետյանի բնակարաններում Հորմուզի նեղուցից հարավ չորս նավթատար լցանավ պայթել է ականների վրա, ևս երկու նավ կալանվել է. IRNA Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 4-ի դրությամբ Ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-ի Հանրապետության ողջ տարածքում տեղումներ են սպասվում Թրամփը կարծում է, որ Ռուսաստանը և Ուկրաինան մոտ են համաձայնության գալուն Սեուլը հայտարարել է, որ Փհենյանը մի քանի հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել միջանկյալ ընտրությունների արդյունքները Ձյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըԶելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը8 զոհ, 3 վիրավոր․ Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին