ԵՄ–ն հանդես է եկել ընդդեմ Քուրդիստանի անկախության
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրամիությունը Իրաքյան Քուրդիստանի իշխանություններին հորդորել է հրաժարվել տարածաշրջանի անկախության հանրաքվեից, որովհետև այն անարդյունավետ է համարում՝ հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին: «ԵՄ–ն հիշեցնում է Իրաքի միասնությանը, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն իր մշտական աջակցության մասին։ Միակողմանի գործողությունները, ինչպիսին առաջարկված հանրաքվեն է, հանդիսանում են անարդյունավետ, և դրանից պետք է խուսափել»,–հայտարարել է Մոգերինին։ Վերջինս հավելել է, որ ԵՄ–ն ճանաչում է քրդերի և Բաղդադի միջև չլուծված հարցերի առկայությունը և համարում է, որ դրանք պետք է լուծվեն խաղաղ և կառուցողական երկխոսության ճանապարհով՝ հիմնված իրաքյան Սահմանադրության դրույթների իրագործման վրա։
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



