Երևան, 02.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Գյումրին ՀՀ-ի եզակի քաղաքներից է, որ քաղաքային կոլորիտը պահպանել է, բայց տուրիստական երթուղիներից դուրս է մնացել. Շիրակի մարզպետը՝ ծրագրերի մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Մեր ամենամեծ ցավն է, որ հիմնական տուրիստական երթուղիներից Շիրակի մարզը դուրս է մնացել. Tert.am-ի հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը՝ համաձայնվելով, որ չնայած նման հարուստ մշակութային ժառանգություն ունենալուն՝  զբոսաշրջիկները Գյումրի քիչ են այցելում:


«Խնդիրն այն է, որ տուրիստական պրոդուկտի մշակման խնդիր ունենք և այդ պրոդուկտը ճիշտ փաթեթավորելու և տուրօպերատորներին ներկայացնելու: Մենք, իհարկե, ունենք տուրիզմի լայն հնարավորություն ամբողջ սպեկտրով՝ թե՛ քաղաքային տուրիզմով, որովհետև  Գյումրին Հայաստանի այն եզակի քաղաքներից է, որ քաղաքային կոլորիտն ու մշակույթը պահպանել է, և վստահ եմ, որ Կումայրի ծրագրի շրջանակներում իրակացվող վերանորոգումը  պատմամշակութային շինությունների՝ հնարավորություն կտա մեծացնել զբոսաշրջիկների հոսքը դեպի մարզ և քաղաք»,-ասաց նա:    

Մարզպետի խոսքով՝ նաև ավանդական պատմամշակութային տուրիզմի հնարավորություններ ունեն: «Մարմաշենի վանքը, Առիճի վանքը, Երերույքի տաճարը, որն ունիկալ է իր կառուցվածքով, և, իհարկե, արկածային զբոսաշրջությունը, նույն Արփի լիճը ունիկալ  հնարավորություն է ընձեռնում արկածային և բնապահպանական  տուրիզմի զարգացման ուղղությամբ: Նաև գյուղատնտեսական տուրիզմը, ունենք գյուղեր, որտեղ գյուղական կենցաղը պահպանված է և գիտեք, որ աշխարհում շատ պոպուլյար է, և մարդիկ գալիս են, ուզում են վեր կենան, կով, կթեն, խոտ հնձեն»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե արձանագրում են, որ ունեն, իսկ ի՞նչ են անում դրանք կյանքի կոչելու համար, մարզպետը պատասխանեց. «Այս պահի դրությամբ մշակում ենք տուրիզմի զարգացման հայեցակարգը, տուրիստներին, որ Երևանից  հասնեն Գյումրի, Գյումրիում  գոնե մեկ գիշեր մնան, հանդիպումներ ենք ունենում հյուրանոցային ինդուստրիայի  ներկայացուցիչների , տուրիստական կազմակերպությունների հետ: Մի  օրում, իհարկե, հնարավոր չի լինի այդ ամենը լուծել, բայց գլխավորը մենք մեր ուղղությունն արդեն  կանխորոշել ենք ու գիտենք՝ որ ուղղությամբ ենք գնալու»,-ասաց նա:

Մարզպետը նշեց, որ թեև դեռևս կարճ ժամանակ է, որ պաշտոնավորում է, բայց արդեն հասցրել է ծանոթանալ մարզի խնդիրներին: «Կարողացել ենք  ըստ բնագավառների մշակել զարգացման ուղղությունները, որը կարծում ենք,  էական կբարելավի մեր մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը՝ թե՛ գյուղատնտեսության բնագավառում, թե՛ ձեռնարկատիրական բնագավառում, թե՛  քաղաքաշինական բնագավառում, և ամենակարևորը  նաև տուրիզմի ու բնապահպանական բնագավառում»,-ասաց ա:  

Ի դեպ, մարզպետը նշեց, որ հայեցակարգ են մշակում նաև տեքստիլ ուղղությամբ արդյունաբերական գոտի ստեղծելու ուղղությամբ: «Մտադիր ենք տեքստիլ  ձեռնարկություններին բերենք և նրանց որոշակի արտոնություն տանք, որ կազմակերպությունները աշխատեն: Հույս ունենք, որ մյուս տարվա այս օրվա դրությամբ կասենք, որ տեքստիլը  որակական մեծ զարգացումներ է ապրել»,-ասաց նա: 

 

«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻրանցիները լքել են Դոհայի բանակցությունները, օրակարգում ԱՄՆ-ի հետ գործարքի վերաբերյալ առաջարկն էր Ի՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ ՎարդևանյանՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Հորմուզի նեղուցում ինը օրվա ընթացքում 11 լցանավ է այրվել Չինաստանը և Օմանը ԱՄՆ-ին և Իրանին hրադադարի կոչ են արել Վարորդները փորձել են կաշառել պարեկներին. երկուսն էլ ձերբակալվել են «Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա Թրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը իր ժամկետի ավարտին Պետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԹբիլիսիի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել. այրվում է հետիոտնային կամուրջը Այսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա ՂահրամանյանՄեկնարկել է Հայաստան — Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը ԱՄՆ-ում Հելոուինի հանգստյան օրերին հրաձգությունների հետևանքով ավելի քան 200 մարդ է տուժել 2026թ. ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների թիվը հասել է 43-ի. «Ինֆոքոմ» «Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում Մեկնարկել է. Կենսաթոշակառուների համար կարևոր տեղեկություն է հրապարակվել Քննարկվել են Հայաստանի և Կանադայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Իրանը հայտարարել է հակամարտության բոլոր կողմերի հետ բանակցելու պատրաստակամության մասին Վրաստանի նպատակն է ամրապնդել տնտեսական և մարդասիրական կապերը Ռուսաստանի հետ. Կոբախիձե Գազի թանկացման հետ կապված՝ ունենք հաշվարկներ. ԿԲ նախագահ Ազդակները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Ապագայում Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցման վերականգնման մասին խոսելն առայժմ հազիվ թե հնարավոր լինի. Պեսկով Կարմիր գույնը ռուսների «ԴՆԹ -ի մեջ է». փորձագետ Սոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԱստված մի արասցե՝ հասնեք այն օրվան, ապրեք հանգիստ. Շոյգու Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքիցԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանՀայաստանում հասցեների հաշվառման կարգը կարող է փոխվել Վարորդներին զգուշացնում են․ տեսախցիկներ են տեղադրվելու, նշված փողոցում երթևեկությունը կսահմանափակվի Երևանում նոյեմբերի 3-ին՝ ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցում Բելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել ԵԱՏՄ անդամ լինելով` ԵՄ անդամ չես կարող դառնալ. Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ինչպես է գործող վարչախումբը պատրաստվում մեր հարյուր հազարավոր քաղաքացիների զրկել ընտրական իրավունքից՝ Ալիևյան սահմանադրությունը խարդախությամբ անցկացնելու համար. ՉալաբյանԻրանի դեմ նոր nւժային գործողություններ ծրագրելու մասին ազդանշանները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Որ երկրներում պատերազմ չի լինի Մեսսիի հերթական գոլը՝ MLS-ում Ներկայացվել է նոյեմբեր ամսվա եղանակի խորհրդատվական կանխատեսումը Մենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. տեսանյութՄոլդովայի բնակչությունը չի աջակցում Ռումինիայի հետ միավորմանը. Սանդու