Մոսկվայից Գյումրի ուղևորվող օդանավն արտակարգ վայրէջք է կատարել Մինվոդիում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄոսկվայից Գյումրի թռչող օդանավը արտակարգ վայրէջքի թույլտվություն է խնդրել Միներալնիե Վոդի քաղաքում՝ ծխող ուղևորի պատճառով:
Ինչպես հայտնում է Вести-ն, «Պոբեդա» ավիաընկերությանը պատկանող Boeing-ը դադարեցրել է թռիչքը, քանի որ ուղևորներից մեկը սկսել է ծխել թռիչքի ժամանակ և հրաժարվել է ենթարկվել բորտուղեկցորդների պահանջներին:
Արտակարգ ծառայությունների աղբյուրի հաղորդմամբ՝ Boeing-737 օդանավի հրամանատարը «Վնուկովո» օդանավակայանից Գյումրի թռչելիս արտակարգ վայրէջք կատարելու թույլտվություն է խնդրել: Քիչ անց օդանավը վայրէջք է կատարել մոտակա օդանավակայանում:
Նշվում է, որ այնտեղ անկարգ ուղևորին պետք է դիմավորեին իրավապահ մարմինները, իսկ օդանավը պետք է շարունակեր չվերթը:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



