Երևան, 02.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ցեղասպանությունից փրկված մայրս անգամ իր իրական անունն էր վախենում ասել. 100-ամյա քուրդ ծերունու պատմությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Էլազիգ նահանգի Քովանջըլար շրջանի Սարահբահչե գյուղում՝ նախկին անունը Չընազ, մինչև 1915 թվականը հայեր շատ են եղել: Այս շրջանը մեծ ողբերգությունների ականատես է եղել, և այժմ էլ շատ ընտանիքներ են ապրում, որոնց տատերը հայեր են, գրում է Taraf պարբերականի հոդվածագիր Ռեմզի Բուդանջիրը:

 «Հայերի տեղահանությունից հետո այստեղ հիմնականում երեխաներն ու կանայք են մնացել: Նրանցից ոմանց ամուսնացրել ու թաքցրել են, փոխել են անունները: Այդ կանայք հաճախ միայն ծերանալուց հետո են իրենց թոռներին պատմել իրենց հետ տեղի ունեցած ողբերգությունը»,- գրում է հոդվածագիրը:

 Շատ այլ ընտանիքների նման հայերի հետ ազգակցական կապ ունի նաև 100-ամյա Շյուքրու Գյունեշը:

Նրա մոր ընտանիքը սպանվել է տեղահանության ընթացքում, իսկ մայրն ամուսնացել է Գյունեշի հոր հետ:

Այժմ Ցեղասպանությունից փրկված հայուհու որդին Taraf-ին պատմել է մոր պատմությունը։

Նա նշել է, որ Քովանջըլարում, Քարաքոչանում, Բալուում քրդերն ու հայերը միասին են ապրել, և շատ գյուղերում դեռ պահպանվել են եկեղեցիների ավերակները: «Ոչ ոք մյուսի հետ խնդիր չուներ: Պետությունն ասեց կոտորեք՝ կոտորեցին, քանդեք՝ քանդեցին: Երբ երեխա էինք, դա այստեղ պատմվում էր: Այստեղ հայերի հետ շատերն են ազգական, որոշներն էլ չեն խոստավանում»,-ասել է նա ու պատմել, թե ինչպես են կանայք ստիպված եղել ամուսնանալ, քանի որ գնալու տեղ չեն ունեցել:

 Ծերունին նշում է, որ եթե հայրը մոր հետ չամուսնանար՝ մորն էլ կսպանեին:

Շյուքրուն նշում է, որ իր մայրը հայ է, հայրը՝ քուրդ: «Հայկական դեպքերի ընթացքում մորս ողջ ընտանիքը սպանվել է, երկու եղբայրներն են փրկվել ու հասել Ամերիկա: Մի մորաքույր ունեի, որի ամուսինը ևս սպանվել էր: Նա էլ լքեց երկիրը: Ես կարծում էի, թե մորս անունն Էմինե է: Պարզվում է՝ իրական անունն Էմինե չէ՝ ստիպված է եղել փոխել անունը, սակայն որքան հարցրինք, մայրս վախից մեզ անգամ անունը չասաց»,-պատմել է հարյուրամյա ծերունին:

 Նա պատմել է, որ ավելի ուշ հաջողվել է ԱՄՆ-ում գտնել ու նամակագրական կապ հաստատել քեռիների հետ:

 «Այստեղ մնացած մի հայ Ամերիկա էր գաղթելու: Նրա անունը Կըրպո էր: Մորս հետ նրա միջոցով նամակ ուղարկեցինք, որ Ամերիկա հասած քեռիներիս հասցնի: Կարճ ժամանակ անց պատասխան ստացանք: Կըրպոն գտել էր քեռիներիս»,-պատմել է Շյուքրուն:

 Բայց քեռիները չեն հավատացել, որ իրենց քույրը ողջ է, և համոզվելու համար խնդրել են, որ մայրն իրենց մանկության հուշերից պատմի, ասի, թե ինչեր են արել միասին:

 «Երբ այդ հարցերով նամակը մեզ հասավ, մայրս սկսեց արտասվել: Նա պատմեց՝ մենք նամակ գրեցինք: Այդպիսով՝ նամակագրական կապ հաստատվեց, որը, սակայն, մորս մահից հետո կորավ»,- ասել է նա:

Զինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻրանցիները լքել են Դոհայի բանակցությունները, օրակարգում ԱՄՆ-ի հետ գործարքի վերաբերյալ առաջարկն էր Ի՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ ՎարդևանյանՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Հորմուզի նեղուցում ինը օրվա ընթացքում 11 լցանավ է այրվել Չինաստանը և Օմանը ԱՄՆ-ին և Իրանին hրադադարի կոչ են արել Վարորդները փորձել են կաշառել պարեկներին. երկուսն էլ ձերբակալվել են «Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա Թրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը իր ժամկետի ավարտին Պետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԹբիլիսիի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել. այրվում է հետիոտնային կամուրջը Այսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա ՂահրամանյանՄեկնարկել է Հայաստան — Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը ԱՄՆ-ում Հելոուինի հանգստյան օրերին հրաձգությունների հետևանքով ավելի քան 200 մարդ է տուժել 2026թ. ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների թիվը հասել է 43-ի. «Ինֆոքոմ» «Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում Մեկնարկել է. Կենսաթոշակառուների համար կարևոր տեղեկություն է հրապարակվել Քննարկվել են Հայաստանի և Կանադայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Իրանը հայտարարել է հակամարտության բոլոր կողմերի հետ բանակցելու պատրաստակամության մասին Վրաստանի նպատակն է ամրապնդել տնտեսական և մարդասիրական կապերը Ռուսաստանի հետ. Կոբախիձե Գազի թանկացման հետ կապված՝ ունենք հաշվարկներ. ԿԲ նախագահ Ազդակները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Ապագայում Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցման վերականգնման մասին խոսելն առայժմ հազիվ թե հնարավոր լինի. Պեսկով Կարմիր գույնը ռուսների «ԴՆԹ -ի մեջ է». փորձագետ Սոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԱստված մի արասցե՝ հասնեք այն օրվան, ապրեք հանգիստ. Շոյգու Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքիցԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանՀայաստանում հասցեների հաշվառման կարգը կարող է փոխվել Վարորդներին զգուշացնում են․ տեսախցիկներ են տեղադրվելու, նշված փողոցում երթևեկությունը կսահմանափակվի Երևանում նոյեմբերի 3-ին՝ ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցում Բելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել ԵԱՏՄ անդամ լինելով` ԵՄ անդամ չես կարող դառնալ. Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ինչպես է գործող վարչախումբը պատրաստվում մեր հարյուր հազարավոր քաղաքացիների զրկել ընտրական իրավունքից՝ Ալիևյան սահմանադրությունը խարդախությամբ անցկացնելու համար. ՉալաբյանԻրանի դեմ նոր nւժային գործողություններ ծրագրելու մասին ազդանշանները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Որ երկրներում պատերազմ չի լինի Մեսսիի հերթական գոլը՝ MLS-ում Ներկայացվել է նոյեմբեր ամսվա եղանակի խորհրդատվական կանխատեսումը Մենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. տեսանյութՄոլդովայի բնակչությունը չի աջակցում Ռումինիայի հետ միավորմանը. Սանդու Նրանցից շատերն իրականում չգիտեն կանոնները․ Մոուրինյուն՝ «Ռասինգ»-«Ռեալ» խաղում չեղարկված 11-մետրանոցի մասին Վերջին 20 տարիների ընթացքում ամբողջ աշխարհում մահացել է 1641 լրագրող Գազի թանկացումը կազդի բոլորի վրա․ ԱԺ-ում մտահոգություն են հայտնել Երևանի մանկապարտեզներում հերթագրման կարգը փոխվել է 33-ամյա տղամարդը մահացել է վեյփ ծխելու պատճառով«Զվարթնոցում» նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթեր չեն իրականացվի Զինվորին հասցրել են այդ վիճակին, որ կյանքին վերջ է տվել․ ի՞նչ է եղել «Գագիկ Ծառուկյանի և քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհուրդը» նամակ է հղել Խաղաղության Նոբելյան մրցանակակրին