Երևան, 02.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Առանց հերթագրումների եւ խոչընդոտների. հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում սոցփաթեթի նոր կարգը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում հոկտեմբերի 1-ից կգործի սոցիալական փաթեթի շահառուների՝ պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու նոր կարգը: Ինչպես «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սամվել Մարգարյանը, իրականացվող փոփոխությունների համաձայն, հոկտեմբերի 1-ից սոցփաթեթի շահառուները տարեկան պարտադիր բուժզննումը կարող են անցնել իրենց կողմից ընտրած ցանկացած բուժհաստատությունում:

«Այսուհետև բոլոր փուլերում սոցփաթեթի շահառուն կարող է ընտրել այն բուժհաստատությունը, որտեղ ցանկանում է բուժզննում անցնել կամ բուժվել: Այստեղ մրցակցային տարր ենք ներառում, պոլիկլինիկաներն այլևս երաշխավորված գումար չունեն»,-ասաց Սամվել Մարգարյանը:   

Բուժհաստատությունների ցանկը հաստատվել է նախարարության կողմից: Սամվել Մարգարյանը նշեց, որ բոլոր այն հիմնարկները, որոնք սոցփաթեթով պայմանավորված 700-ից ավելի ծառայություններից գեթ մեկի մատուցման համար լիցենզավորում ունեն, ապա կարող են դիմել նախարարություն և ընդգրկվել: Այսօր հաստատված ցանկում կա արդեն 150 բուժհիմնարկ:

Անդրադառնալով մեկ այլ փոփոխության` Սամվել Մարգարյանը նշեց, որ ներկայում գործում է հետևյալ կարգը. ի սկզբանե բյուջետային միջոցները բաշխվում են բուժհաստատությունների միջև: Ելնելով սահմանափակ բյուջեի սկզբունքից` աշխատում էր հերթագրման մեխանիզմը: Այսինքն` բժշկական հիմնարկը ստանում էր որևէ իքս գումար, և եթե դաշտում տվյալ բուժհիմնարկի վարկանիշը բարձր էր, ապա այցելություններն այդտեղ շատ էին, հետևաբար պետբյուջեից նախատեսված գումարը շուտ էր վերջանում: Բարձր վարկանիշ ունեցող բուժհիմնարկներում մայիս, հունիս ամիսներից արդեն խնդիր էր լինում:

 «Այժմ, մենք շարժվում ենք «փողը գնա մարդու հետևից» սկզբունքով: Հիմա առաջակում ենք մեկ պատուհանի սկզբունք: Քաղաքացին զանգում է  ապահովագրական ընկերություն, տեղեկացնում է խնդրի մասին, որից հետո կարող է գնալ կամ առաջնային օղակ, կամ հիվանդանոց, նոր գումարը կփոխանցվի այդ հաստատություն: Այսինքն` բուժհաստատությանը նախապես գումար չի տրվի: Մեխանիզմն արդեն այնպես է կառուցված, որ տեխնիկապես հնարավոր չէ ասել պետպատվերն ավարտվել է»,-ասաց Սամվել Մարգարյանը:

Առողջապահության նախարարության Պետական առողջապահական գործակալության պետ Ծաղիկ Վարդանյանն էլ տեղեկացրեց, որ տարեկան պարտադիր բուժզննման ցանկում վերանայում է եղել: Քանի որ որոշ ծառայություններ իրականացվում են նաև խոշոր սկրինինգային ծրագրերի շրջանակում, հետևաբար կրկնություններից խուսափելու համար սոցփաթեթի ցանկից հանվել են:

Հայաստանում գործող 6 ապահովագրական ընկերությունները պայմանագրեր են կնքում 150 բուժհիմնարկի հետ: Սոցփաթեթի շահառուների թիվը 100 հազար է:

Ժողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻրանցիները լքել են Դոհայի բանակցությունները, օրակարգում ԱՄՆ-ի հետ գործարքի վերաբերյալ առաջարկն էր Ի՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ ՎարդևանյանՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Հորմուզի նեղուցում ինը օրվա ընթացքում 11 լցանավ է այրվել Չինաստանը և Օմանը ԱՄՆ-ին և Իրանին hրադադարի կոչ են արել Վարորդները փորձել են կաշառել պարեկներին. երկուսն էլ ձերբակալվել են «Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա Թրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը իր ժամկետի ավարտին Պետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԹբիլիսիի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել. այրվում է հետիոտնային կամուրջը Այսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա ՂահրամանյանՄեկնարկել է Հայաստան — Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը ԱՄՆ-ում Հելոուինի հանգստյան օրերին հրաձգությունների հետևանքով ավելի քան 200 մարդ է տուժել 2026թ. ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների թիվը հասել է 43-ի. «Ինֆոքոմ» «Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում Մեկնարկել է. Կենսաթոշակառուների համար կարևոր տեղեկություն է հրապարակվել Քննարկվել են Հայաստանի և Կանադայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Իրանը հայտարարել է հակամարտության բոլոր կողմերի հետ բանակցելու պատրաստակամության մասին Վրաստանի նպատակն է ամրապնդել տնտեսական և մարդասիրական կապերը Ռուսաստանի հետ. Կոբախիձե Գազի թանկացման հետ կապված՝ ունենք հաշվարկներ. ԿԲ նախագահ Ազդակները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Ապագայում Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցման վերականգնման մասին խոսելն առայժմ հազիվ թե հնարավոր լինի. Պեսկով Կարմիր գույնը ռուսների «ԴՆԹ -ի մեջ է». փորձագետ Սոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԱստված մի արասցե՝ հասնեք այն օրվան, ապրեք հանգիստ. Շոյգու Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքիցԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանՀայաստանում հասցեների հաշվառման կարգը կարող է փոխվել Վարորդներին զգուշացնում են․ տեսախցիկներ են տեղադրվելու, նշված փողոցում երթևեկությունը կսահմանափակվի Երևանում նոյեմբերի 3-ին՝ ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցում Բելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել ԵԱՏՄ անդամ լինելով` ԵՄ անդամ չես կարող դառնալ. Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ինչպես է գործող վարչախումբը պատրաստվում մեր հարյուր հազարավոր քաղաքացիների զրկել ընտրական իրավունքից՝ Ալիևյան սահմանադրությունը խարդախությամբ անցկացնելու համար. ՉալաբյանԻրանի դեմ նոր nւժային գործողություններ ծրագրելու մասին ազդանշանները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Որ երկրներում պատերազմ չի լինի Մեսսիի հերթական գոլը՝ MLS-ում Ներկայացվել է նոյեմբեր ամսվա եղանակի խորհրդատվական կանխատեսումը Մենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. տեսանյութ