Թուրքիայում միգրանտներ տեղափոխող նավի խորտակման հետեւանքով զոհերի թիվը հասել է 15-ի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի Քեֆքեն քաղաքի շրջանում՝ Սեւ ծովի ափերին, մոտորանավակի խորտակման հետեւանքով զոհերի թիվը հասել է 15-ի։ Այս մասին ուրբաթ հայտնել են նահանգի առափնյա ծառայությունից։ Ավելի վաղ հաղորդվում էր 4 զոհի մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Նախնական տեղեկություններով՝ փրկվել է 40 մարդ, 15-ը զոհվել է։ Առափնյա ծառայությունը շարունակում է 13-15 անհետ կորածների որոնումները»,- ասված է հաղորդագրության մեջ։
Անօրինական միգրանտները Թուրքիան օգտագործում են որպես տարանցիկ տարածք դեպի Եվրոպա։ Որպես կանոն միգրանտները փորձում են ծովային ճանապարհով հասնել Էգեյան ծովի ափերին՝ Հունաստան կամ Սեւ ծովով Բուլղարիա եւ Ռումինիա։
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



