Փարիզի իշխանությունները որոշել են կանաչապատել Մոնպառնաս աշտարակը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիացի ճարտարապետների թիմը շահել է միջազգային մրցույթն ու արժանացել Փարիզի գլխավոր կառույցներից մեկին երկրորդ կյանք տալու իրավունքին:
Ինչպես ներկայացնում է Euromag-ը, Մոնպառնաս աշտարակը մայրաքաղաքի բնակիչների համար ամենից քիչ սիրելի տեսարաններից է: Կառույցին նոր տեսք տալու համար քաղաքային իշխանությունները ճարտարապետական նախագծերի մրցույց են կազմակերպել, որում հաղթող է ճանաչվել ֆրանսիական ընկերությունը:
Ճարտարապետների խոսքով՝ աշտարակը նման չէ մայրաքաղաքային այլ կառույցների, և այն ժամանակակից և օգտակար ու հարմարավետ դարձնելն ավելի բարդ է:
Աղբյուրի հաղորդմամբ՝ նախագծի շրջանակներում արված աշխատանքը բնակիչները կտեսնեն 2023-ին միայն, սակայն նախագծի էսքիզներն արդեն հասանելի են: Ճարտարապետները խոստանում են աշտարակը դարձնել «շնչող և թափանցիկ»:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



