Երևան, 27.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայաստանը և Իրանը կհամագործակցեն նանոտեխնոլոգիաների ոլորտում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Երեկ Երևանում մեկնարկեց նանոտեխնոլոգիաների ոլորտում հայ–իրանական երկօրյա համաժողովը, որի շրջանակում քննարկվում են երկու երկրներում բարձր տեխնոլոգիաների և ինովացիոն ոլորտների քաղաքականությանն առնչվող ծրագրեր:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանի խոսքով՝ նանոտեխնոլոգիաների ոլորտում Իրանի հաջողությունները ոգևորիչ են:

«Համաժողովի ընթացքում կներկայացվեն նոր տեխնոլոգիաներ, որոնք կիրառական նշանակություն ունեն տնտեսության մեջ: Շատ կարևոր է, որ միջոցառումը հարթակ դառնա բիզնեսի և գիտության ոլորտների համար: Գիտությունը պետք է հասկանա գործարար աշխարհի պահանջները, որպեսզի դրանք բավարարելու նպատակով կիրառի իր ներուժը: Եթե գիտությունն ու բիզնեսը անջատ են աշխատում, ապա գիտությունը մնում է զուտ հոդվածային մակարդակի վրա, իսկ կիրառական մասը մնում է ներկրվող տեխնոլոգիաների հույսին: Ցանկանում ենք օգտագործելով հարևան երկրի փորձը, սեփական մշակումներով նպաստել տեղական բիզնեսի զարգացմանը»,– լրագրողների հետ զրույցում նշել է Էմիլ Տարասյանը:

Նանոտեխնոլոգիաների շնորհիվ հնարավորություն է ստեղծվում ավելի քիչ ծախսերով ստանալ ավելի բարձր որակ:

«Սա հնարավորություն կտա Հայաստանում զարգացնել արտադրական և գիտական ուղղությունները: Իրանը նանոտեխնոլոգիաների ոլորտը հռչակել է որպես գերակա ուղղություն և 2000–ականների սկզբից սկսել է զարգացնել ինչպես բուհական համակարգը, այնպես էլ գիտական ոլորտը: Դրական միտում է այն, որ մեր հարևան երկիրը նման հաջողություններ ունի ինչպես բուն գիտության, այնպես էլ կիրառական հատվածում: Իրանում ինքս եմ ականատես եղել, թե ինչ ինկուբատորներ և տեխնոպարկեր են գործում, և հիմնականում երիտասարդությունն է ներգրավված նանոտեխնոլոգիաների ոլորտում: Գործում են դպրոցական, բուհական լաբորատորիաներ նանոտեխնոլոգիաների ոլորտում»,– ընդգծել է Էմիլ Տարասյանը:

Համաժողովի կազմակերպիչն է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը՝ Իրանի նանոտեխնոլոգիական նախաձեռնությունների խորհրդի հետ համատեղ: Կազմակերպմանն օժանդակում է «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը, որը համաֆինանսավորվում է Եվրոպական Միության և Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից:

 

 

ՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի ԱԹՍ-ների արտադրության և լոգիստիկ օբյեկտներին Հայ մարզիկներն Ադրբեջանում են. ինչ է սպասվում Ավերիչ հրդեհներ Ֆրանսիայի հարավ-արևմուտքում․ տարհանվածների թիվը հասել է 220 հազարի Արաղչին Կալլասին կոչ է արել արձագանքել Կասպից ծովում իրանական նավին հասցված hարվածին Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները Կասպից ծովում երկրաշարժ է տեղի ունեցել Ուկրաինան գիշերը հարվածել է Ղրիմին և Տյումենի նավթավերամշակման գործարանին Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան 2026 թվականի օգոստոսին կգրանցվի տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները․ Լևոն Ազիզյան Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով Տարադրամի փոխարժեքները՝ այսօր Ավելի քան 250,000 մարդ է տարհանվել Ֆրանսիայում և Իսպանիայում բռնկված անտառային հրդեհների պատճառով Հրաձգnւթյան Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում Արմավիրի մարզում 38-ամյա վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և քարերին ու հողաթմբերին բախվելnվ հայտնվել ձորակում․ կա վիրավnր Հայաստանի Մ-17 ըմբշամարտի հավաքականը ժամանել է Բաքու՝ մասնակցելու Աշխարհի առաջնությանը Չինաստանին պատուհասել է «Հունսյա» թայֆունը. ավելի քան 700 հազար մարդ տարհանվել է Սևան-Մարտունի ավտոճանապարհին բшխվել են «Toyota Camry»-ն և «Hyundai ix35»-ը․ կան վիրավnրներ Իրանի գործողություններն ուղղված չեն տարածաշրջանի հարևանների, այլ ԱՄՆ-ի դեմ. Արաղչի ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի ռազմարդյnւնաբերական համալիրի ձեռնարկություններին. ՌԴ ՊՆ Իրանի ԱԳՆ-ն բnղոքի նոտա է հանձնել Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատարին 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայnղներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ․ ՀՀ ՊՆ Սիրահարների այգում տեղի ունեցավ հանրային քննարկում․ ՀայաքվեՄակրոնի երրորդ շնորհավորանքը․ ծաղրա՞նք, լեգիտիմացո՞ւմ, թե՞ «ինքնիշխանության» «գնահատական»․ Սուրեն Սուրենյանց Չինական մենաշնորհի վե՞րջը. ԱՄՆ-ն գործարկում է ամենամեծ արևային վահանակների գործարանը՝ օրական 16,700 հատ արտադրությամբՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելու Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․ Ավետիք ՉալաբյանՀայաստանում երկրաշարժ է զգացվել Սլովակիայի նախկին վարչապետը դիմել է երկրի նախագահին՝ խնդրելով օգնել Ադրբեջանում դատապարտված հայ բանտարկյալների ազատ արձակմանը Ներկա պահին մեր տնտեսվարողները պատրաստ չեն ԵՄ բուսասանիտարական ստուգումներին. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանի ապօրինի կալանքն անհամատեղելի է նրա առողջության հետ. Մենուա ՍողոմոնյանՀայ բժիշկն առաջին անգամ ընտրվել է համաշխարհային թվային առողջապահության կազմակերպության ղեկավար խորհրդի անդամԻսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան 66-ամյա կինը գտնվել է անտառումԶախարովան Բեն Լադենի հետ է համեմատել Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարարին Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են Հայաստանը և Իրանը գազի առևտրի հարցերով համատեղ աշխատանքային խումբ կստեղծեն Ամենամեծ հարստությունն արդեն ունեմ. Լուսինե Թովմասյանը նշում է 40-ամյակըՋրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի uպառնում Թեհրանը Երևանին առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները 27-ամյա Մարինան մահացել է հարսանիքից հետոԱրամ Վարդևանյան՝ ազատության փաստաբան․ Արթուր Ղամբարյան Նոր Հաճնի մոտ բախվել են մեքենաներ․ կան տուժածներ Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի uպառնում Հայկ Սուքիասյանի և Դավիթ Ղազինյանի ազատ արձակումը ոչ թե արդարադատության հաղթանակի, այլ երկար ժամանակ թույլ տրված անարդարության հերթական ապացույցն է․ Մխիթարյան «Պատմության հետքերով. Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշարձանի բարեկարգում Ջանֆիդա գյուղում»Անտառային հրդեհների պատճառով Ֆրանսիայում և Իսպանիայում տարհանվել է ավելի քան 220,000 մարդ Ողբերգական վթար, Թալին-Քարակերտ ճանապարհին «ԿամԱԶ» է կողաշրջվել, 51-ամյա վարորդը կյանքից հեռացել է««Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվող քրեական հետապնդումներն անհիմն են»․ Արթուր Միքայելյան ՀՀ-ում ծնվածների թիվը նվազել է 2,7 %-ովԵրբ գերմանական խմիչքն ավելի սիրելի է ԱՄՆ-ում, քան հենց Գերմանիայում. «Փաստ»