Էրդողանը շահագրգռված է Սիրիայում ահաբեկչության տարածմամբ. Սիրիայի ԱԳ նախարար
ՔԱՂԱՔԱԿԱՆՍիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մուալեմը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շահագրգռված է Սիրիայում ահաբեկիչների առկայությամբ:
Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում իր ելույթի ժամանակ: «Թուրքիան՝ Էրդողանի ղեկավարությամբ, շարունակում է իր ագրեսիվ քաղաքականությունը սիրիացի ժողովրդի նկատմամբ», - ընդգծել է նա:
Դիվանագետը հավելել է, որ Անկարան այն «պատրանքների մեջ է, որ ահաբեկչությունը կօգնի իրենց դիվերսիոն գործողություններին Սիրիայում»:
Մուալեմի խոսքով՝ Թուրքիայի դիրքորոշումը հակադարձում է Ռուսաստանի և Իրանի դրական և կառուցողական դիրքորոշմանը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



