Մեքսիկայի ափերին հզոր երկրաշարժ է գրանցվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄեքսիկայի ափերից ոչ հեռու 5.8 մագնիտուտ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է INTERFAX.RU-ն՝ այս մասին հաղորդում է ԱՄՆ երկրաբանության կենտրոնը:
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են մեքսիկական Պարեդոն քաղաքից 48 կմ հարավ-արևմուտք ընկած հատվածում, երկրաշարժի օջախը գտնվել է 74.2 կմ խորությամբ: Տուժածների և ավերածությունների մասին դեռևս տեղեկություն չի ստացվել:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Մեքսիկայում 7.1 մագնիտուտ ուժգնությամբ հզոր երկրաշարժ է տեղի ունեցել, որի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 290-ը:
Բնական աղետից տուժած շրջաններում արտակարգ դրություն է հայտարարվել:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



