Թբիլիսիում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 16-ի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԹբիլիսիում վերջին 55 տարվա մեջ ամենաուժգին ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 16-ի: Այդ մասին ՏԱՍՍ գործակալությանը հայտնել են Վրաստանի ներքին գործերի նախարարությունից:
Ինչպես նշվում է, Թբիլիսիում աշխատանքների վերականգնման ընթացքում Վերե գետի մոտ կնոջ դի է հայտնաբերվել:
Հունիսի 16-ի տվյալներով՝ անհետ կորած է համարվում 6 մարդ:
Հունիսի 14-ին Վրաստանի մայրաքաղաքում հեղեղումների հետևանքով ջուրը լցվել էր ավելի քան հարյուր 1 և 2-հարկանի առանձնատներ, ստորգետնյա անցումներ, հրապարակներ, վնասվել էին մայրուղիներ, ենթակառուցվածքային օբյեկտներ: Մի քանի տասնյակ ընտանիք առանց տանիքի է մնացել:
Վնասվել էր նաև կենդանաբանական այգին: Որոշ կենդանիներ սատկել էին, մյուսները՝ փախել:
1
Պատանի երգչուհի Նատալի Սաֆարյանի առաջին մենահամերգը՝ Հայաստանի սահմաններից դուրս. «Փաստ»
2
Պայթյուն ռազմական ոստիկանության շենքում, մահացել է 3 մարդ. ՌԴ
3
Երկու շաբաթ առաջ անհետ կորած աղջիկը մահացած է գտնվել
4
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
5
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին



