Երևան, 02.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ուրիշ ոչ մի բան չենք ուզում իրենցից, մենակ աշխատանք

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեպար գյուղից արտագաղթը մեծ չափերի է հասնում: Գյուղացիներն ասում են, որ ով մի փոքր հնարավորություն ունի, գյուղից գնում է: «Եթե նախկինում գյուղի դպրոցում կար 220-230 աշակերտ, էսօր հազիվ 50 աշակերտ ա մնացել»,- գյուղ այցելած լրագրողներին ասում են գյուղացիները: Նրանք կատակում են, որ միայն տղամարդիկ չեն գնում. «Կնիկ արմատների մեծ մասն էլ են գնում»:

 

Գյուղից հեռանալու պատճառը աշխատատեղերի բացակայությունն է: Գյուղացիներն ասում են, որ եթե աշխատանք լինի, երիտասարդներն իրենց ընտանիքներով չեն գնա Ռուսաստան: Նրանք ասում են, որ ՌԴ քաղաքներից մեկում ոսկեպարցի 130 ընտանիք կա, իսկ Ոսկեպարում մոտ 30 տուն կարելի է գտնել, որտեղ մարդիկ ընտանիքներով ու երեխաներով են ապրում: Մնացածը գյուղի ծերերն են:

 

«Կարելի է ասել՝ գյուղում բնակչություն չի մնացել, դատարկ տներ են: Թաղեր կան, որ լրիվ դատարկ են, տները փակ, մարդիկ չկան: Գնում են, որովհետև կրակոցներ են, ապրելակերպ ու աշխատանք չկա: Պետությունը պետք ա պայման ստեղծի, որ երիտասարդ ընտանիքները մնան գյուղում, թե չէ հիմա մնան ի՞նչ անեն: Ուրիշ ոչ մի բան չենք ուզում իրանցից, մենակ աշխատանք»,- ասում են գյուղացիները:

 

Ոսկեպարը Տավուշի մարզի խոշորացված համայնքներից է, միացել է Նոյեմբերյան քաղաքին: Ոսկեպարի վարչական ղեկավար Սերոբ Մախսուդյանը հաստատում է, որ մարդիկ աշխատատեղերի բացակայության պատճառով են հեռանում գյուղից: Ոսկեպարը ևս այն սահմանամերձ գյուղերի ցանկում է, որտեղ ներդրումներ անողները ազատվում են հարկերից: Բայց ներդրողներ չեն գալիս գյուղ: Սերոբ Մախսուդյանն ասում է, որ պատճառը հեռավոր ու ռիսկային գյուղ լինելն է:

 

«Մարդիկ չեն ուզում իրենց ֆինանսը դնել մի տեղ, որտեղ ռիսկային է: Մենք շատ դեպքերում այդ հարցերը տվել ենք գործարարներին, ասել են՝ խոսում եք, որ հարկերը շատ են, հիմա մեր մոտ հարկ չկա, եկեք էստեղ ձեր բիզնեսը դրեք: Առայժմ որևէ արձագանք չկա»,- ասաց վարչական ղեկավարը:

 

Ոսկեպարում շատ տներ թշնամու նշանառության տակ են: Գյուղից դեպի ադրբեջանական սահման տարածությունն ընդամենը 2 կմ է: Գյուղացիներն ասում են, որ կրակոցներն իրենց չեն վախենցում, պատրաստ են ապրել հայրենի գյուղում, միայն թե մարդիկ աշխատանք ունենան:

 

Մանրամասները տեսանյութում

 

Լրագրողների այցը Տավուշի մարզ կազմակերպել էր Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնը (ICMPD)

Գազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանՀայաստանում հասցեների հաշվառման կարգը կարող է փոխվել Վարորդներին զգուշացնում են․ տեսախցիկներ են տեղադրվելու, նշված փողոցում երթևեկությունը կսահմանափակվի Երևանում նոյեմբերի 3-ին՝ ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցում Բելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել ԵԱՏՄ անդամ լինելով` ԵՄ անդամ չես կարող դառնալ. Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ինչպես է գործող վարչախումբը պատրաստվում մեր հարյուր հազարավոր քաղաքացիների զրկել ընտրական իրավունքից՝ Ալիևյան սահմանադրությունը խարդախությամբ անցկացնելու համար. ՉալաբյանԻրանի դեմ նոր nւժային գործողություններ ծրագրելու մասին ազդանշանները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Որ երկրներում պատերազմ չի լինի Մեսսիի հերթական գոլը՝ MLS-ում Ներկայացվել է նոյեմբեր ամսվա եղանակի խորհրդատվական կանխատեսումը Մենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. տեսանյութՄոլդովայի բնակչությունը չի աջակցում Ռումինիայի հետ միավորմանը. Սանդու Նրանցից շատերն իրականում չգիտեն կանոնները․ Մոուրինյուն՝ «Ռասինգ»-«Ռեալ» խաղում չեղարկված 11-մետրանոցի մասին Վերջին 20 տարիների ընթացքում ամբողջ աշխարհում մահացել է 1641 լրագրող Գազի թանկացումը կազդի բոլորի վրա․ ԱԺ-ում մտահոգություն են հայտնել Երևանի մանկապարտեզներում հերթագրման կարգը փոխվել է 33-ամյա տղամարդը մահացել է վեյփ ծխելու պատճառով«Զվարթնոցում» նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթեր չեն իրականացվի Զինվորին հասցրել են այդ վիճակին, որ կյանքին վերջ է տվել․ ի՞նչ է եղել «Գագիկ Ծառուկյանի և քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհուրդը» նամակ է հղել Խաղաղության Նոբելյան մրցանակակրինՑուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվումՈրքան Ռուսաստանը մոտենում է հաղթանակին, այնքան ավելի ագրեuիվ են դառնում Արևմուտքի դիմակայության փորձերը. Սերգեյ Շոյգու Ալինա Չարաևան՝ Valle d’Aosta Ladies Open-ի հաղթող Ռուսաստանը նոր արգելքներ է սահմանում․ արտահանման սահմանափակումներն ընդլայնվում են Հելոուինը վերածվել է ողբերգության․ ԱՄՆ-ում տասնյակ մարդիկ են սպանվել Զինծառայության անցնելու պայմանները կփոխվեն․ ինչ նոր հնարավորություն է նախատեսվում Երեք ոստիկանի՝ ծառայության դադարեցում, մեկին՝ խիստ նկատողություն ՌԴ-ն սահմանափակել է նավթաքիմիական արտադրանքի արտահանումը ԵԱՏՄ սահմաններից դուրս Իրանի ԱԳ նախարարը բանակցություններ վարելու նպատակով ժամանել է Աշխաբադ 40-ամյա տղամարդը փորձել է ողջ-ողջ այրել իր սիրեցյալին«Մերսեդես» թիմի իտալացի ավտոարշավորդ Կիմի Անտոնելլին դարձել է «Ֆորմուլա-1»-ի պատմության ամենաերիտասարդ չեմպիոնը Փակուղուց դուրս գալու առաջին քայլը պետք է լինի քաղաքական և պետական գործիչների ազատ արձակումը․ Վահե Հովհաննիսյան Եվրոպայի բաժնետոմսերի շուկաները ուրբաթ հիմնականում անկում են գրանցել Նոյեմբերին կհրապարակենք Նոր Սահմանադրության նախագիծը. Փաշինյան Հայտնի են Բուլղարիայի նախագահական ընտրությունների արդյունքները «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբԻնչ վտանգ կա Հայաստանում վաճառվող հավկիթների, կաթնամթերքի և պահածոների մեջՏԻՄ ընտրություններում հաղթանակի համար ՔՊ-ն օգտագործեց վախի և սպառնալիքի լեզուն. Ցոլակ ԱկոպյանԹրամփի վարչակազմը Նեթանյահուի ճնշման ներքո առաջիկա օրերին կարող է միջnւկային hարված հասցնել Իրանին. Թաքեր Կարլսոն Մոսկվայում և Կրասնոդարում ուժայինները բերման են ենթարկել Հելոուինը տոնող բնակիչների ՌԴ ԱԳՆ -ն հերքել է Ռուսաստանում Հայաստանի նոր դեսպանի թեկնածությունը մերժելու մասին տեղեկությունները Իրան-Ադրբեջան սահմանին կրակոցներ են հնչել․ կա վնասազերծված Հայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկումԿիևը տարհանում է Խարկովի մոտ գտնվող Սլատինո գյուղի բնակիչներին. ՏԱՍՍ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում երկու լցանավ ականի վրա պայթել է Հայկական անձնագրերը՝ օտարերկրյա կազմակերպության ձեռքում․ ազգային անվտանգության ի՞նչ ռիսկեր կան. Աննա ԿոստանյանՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել«Վեյմարյան փրկիչը» կամ Ինչպես անցնել էկոնոմիկայից դեպի «պատմական» աղետ. Հրայր Կամենդատյան