Երևան, 21.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ձեռագրի գաղտնիքները

ԼԱՅՖ

Մարդու բնավորությունը, ընդունակություններն ու հոգեվիճակը ձեռագրից հասկանալն առաջին հայացքից կարող է առեղծվածային ու անհասկանալի թվալ: Սակայն դա լուրջ գիտություն է և կոչվում է գրաֆոլոգիա: Ամբողջ գաղտնիքը կայանում է նրանում, որ ձեռագիրը կազմող ձեռքի ավտոմատ շարժումները կառավարվում են ուղեղի կողմից և արտացոլում են դրանում ընթացող հոգեբանական պրոցեսները: Երբ մարդը գրում է, նա չի մտածում, թե ինչպես է դա անում (եթե, իհարկե, չի փորձում մտածված ձևով փոխել ձեռագիրը): Նա մտածում է այն մասին, թե ինչ է գրում: Ենթագիտակցությունը կառավարում է այդ պրոցեսը: Ահա և ստացվում է, որ ամեն մի տառն իր վրա է կրում գրողի անհատականության կնիքը: Դեռևս հին ժամանակներից ուշադրություն են դարձրել ձեռագրին: Մեզ են հասել Ներոն կայսեր խոսքերը. "Ես վախենում եմ այս մարդուց: Նրա ձեռագիրը ցույց է տալիս, որ դավաճանելու հատկություն ունի": Այս խնդրին վերաբերող առաջին գիրքը հրատարակվել է 1630 թ.: Իսկ 200 տարի անց ֆրանսիացի աբբա Ֆլանդրենը ստեղծել է ձեռագրերի ժամանակակից վերլուծության հիմքում ընկած կանոնները և հենց ինքն էլ տվել է նոր գիտության անունը` գրաֆոլոգիա: Այսօր այն օգտագործում են տարբեր բնագավառներում` բժշկության, հոգեբանության, բիզնեսի և, իհարկե, քրեագիտության մեջ:

Եվ այսպես, դիտարկենք ձեռագրի մի քանի օրինակներ:

  • Իրար կպած տառերով գրող մարդիկ սովորաբար անկեղծ են, նախաձեռնող, կարողանում են քննադատել, նրանց մոտ գերակշռում է տրամաբանական մտածողությունը:
  • Տառերն առանձին գրող մարդիկ ունեն պատկերավոր մտածողություն, լավ զարգացած ինտուիցիա և հարուստ ներաշխարհ:
  • Ուղիղ տողերը վկայում են այն մասին, որ մարդը հանգիստ է, կշռադատող և սեփական հնարավորությունները ռեալ գնահատող:
  • Լավատես և զվարճասեր մարդու մոտ տողերը վերջում բարձրանում են վերև: Այդպիսի մարդիկ բարձր ինքնագնահատական ունեն և շուտ հարամարվող են:
  • Զգույշ և թերահավատ մարդկանց մոտ տողերը վերջում իջնում են ներքև: Ընդ որում, եթե բառամիջյան հեռավորությունը և տառերը փոքր են, ապա մարդը հաշվենկատ է, ժլատ և չի սիրում իր վրա ուշադրություն հրավիրել:
  • Զգայուն և ռոմանտիկ մարդիկ գրում են գրիչը թղթին թեթև սեղմելով: Գրիչը թղթին ուժեղ են սեղմում վճռական, նպատակասլաց, եռանդուն շփվող մարդիկ:
  • Մի թեթև աջ թեքված ձեռագիր ունեն ընկերասեր, ջերմ մարդիկ: Նրանք կարողանում են վերահսկել իրենց զգացմունքները և անկեղծ են շփման մեջ:
  • Խիստ դեպի աջ թեքված ձեռագիր ունեցողները սիրում են ցույց տալ իրենց զգացմունքները: Ծայրահեղությունների սիրահար են, եթե սիրահարվում են` մինչև ականջների ծայրը, եթե չեն սիրում` կարող են լցվել խորն ատելությամբ: Նպատակասլաց և համառ են:
  • Խիստ ձախ թեքված ձեռագիր ունեն այն մարդիկ, ովքեր ապրում են "կա երկու տեսակետ՝ սխալ և իմը" սկզբունքով:
  • Թեթև ձախ թեքված տառերով գրում են այն մարդիկ, ովքեր իրենց շահերը վեր են դասում ամեն ինչից և սիրում են քննադատել:
  • "Մանկական" ձեռագրով գրող մարդիկ շատ անմիջական են:
  • Ճշտապահ, մանրակրկիտ, կարգապահ մարդկանց ձեռագիրը ոչ միայն մանր է, այլև գեղեցիկ ու գեղագրական: Սակայն այդպիսի ձեռագիր ունեցողները կարող են լինել նաև հիշաչար ու նախանձ: Նրանք շատ պահանջկոտ են մոտիկ մարդկանց նկատմամբ, հաճախ են "սղոցում" նրանց և միշտ ամեն ինչից դժգոհ են:
  • Խոշոր տառերով գրողները բաց են, զգացմունքային, հեշտ են ծանոթանում նոր մարդկանց հետ, կոլեկտիվում, որպես կանոն, լիդեր են:
  • Առանց թեքության ձեռագիրը բնորոշ է համառ, հեռատես մարդկանց, որոնք սկզբում վերլուծում են իրավիճակը և միայն դրանից հետո որոշում ընդունում:

 

Աղբյուրը՝ Barometer.am

«Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն ձերբակալված է. Գոհար ՂումաշյանՎայոց ձորի մարզում բժիշկներն արձանագրել են հիվանդանոց տեղափոխված 3 ամսական աղջկա մшհը Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում գործարկվելու են էլեկտրաշչակներ Ադրբեջանցի հովիվը հատել է ՀՀ սահմանը․ որտե՞ղ է նա այս պահին Կրեմլը դեռևս չի ծանոթացել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի կասեցման հնարավոր հետևանքների վերաբերյալ զեկույցին. Պեսկով Գազ չի լինելու մինչեւ հոկտեմբերի 22-ը ժամը 21:00-ն․ հասցեներ Նեթանյահուն ցանկանում է վերսկսել լայնամասշտաբ ռшզմական գործողություններն Իրանի դեմ․ FT Եթե Միացյալ Նահանգների օգնությունը չլիներ, Ուկրաինան այսօր գոյություն չէր ունենա. Ռուբիո Բժիշկները փրկել են 367 գրամ քաշով նորածնին18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 22-ինԻշխանության սկզբունքը ՏԻՄ ընտրություններում բացարձակ ՔՊ-ացումն է․ Տիգրան Աբրահամյան Թրամփի հատուկ ներկայացուցիչը Ռուսաստանում է՝ բանակցությունների համար Արաղչի․ Իրանը պատասխան չի ստացել Եմենի հակամարտության կարգավորման վերաբերյալ Ռուսաստանը հարվածել է Ուկրաինային, խոցել է 373 ԱԹՍ Վթար. ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն «Mining Armenia Forum 2026»-ը երկխոսության կարևոր հարթակ է Հայաստանի հանքարդյունաբերության զարգացման համար. Ռոման Խուդոլի Հրայր Իսրայելյանը հոկտեմբերի 21-ին հանդիպում կունենա Գանձակի բնակիչների հետWSJ. Մասկը որոշել է սահմանափակել Ուկրաինայի մուտքը Starshield-ին Երբ կբարձրանա ռուբլու կուրսըԳազի գնի 69% աճը չի նշանակում էլեկտրաէներգիայի սակագնի նույնչափ թանկացում․ ի՞նչ ազդեցություն կունենա այն սպառողների վրա. Հրայր ԿամենդատյանԱվելի քան 30 ամերիկացի օրենսդիրներ սպիտակ փոշի պարունակող նամակներ են ստացել Վաղ առավոտից խուզարկություններ ու ձերբակալություններ են Ստեփանավանի «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում. Անդրանիկ Գևորգյան ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում Ալիևին պետք է դիմադրել․ Սամվել Կարապետյանի ծրագիրը ուժի մեջ է ՉԼ․ ՊՍԺ-ն հաղթեց «Բարսելոնա»-ին Օրերը զգալիորեն կցրտեն. եղանակի կանխատեսումԹրամփը խոստացել է խիստ միջոցներ ձեռնարկել բողոքի ցույցերի դեմ ԱՄՆ-ն պետք է ընդունի մեր պայմանները, որպեսզի Հորմուզի նեղուցը բաց լինի նավերի համարղ Արաղչի Էմին Օհանյանը՝ «Atyrau Open 2026» միջազգային շախմատի մրցաշարի հաղթողԲժշկությո՞ւն, թե՞ մարքեթինգ․ ինչ է իրականում վաճառվում Թուրքիայում՝ «շաքարային դիաբետի վիրահատություն» անվան տակՀակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խnցել Էր Ռիադի մոտակայքում Օդի ջերմաստիճանը կնվազի 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 21-ից 25-ինԶելենսկին ժամանել է Նորվեգիա, որտեղ նախատեսվում է հանդիպում Ուիթքոֆի հետԳրոսմայստեր Էմին Օհանյանը՝ «Atyrau Open 2026» շախմատի միջազգային մրցաշարի հաղթողՊայմանագրային զինծառայող Սերգեյ Հովհաննիսյանը նույնպես ազատվել է աշխատանքից իր հոր՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը միանալու պատճառով. Անդրանիկ ԳևորգյանՀոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվումՔրդական զինված պայքարի ավարտը․ ի՞նչ կփոխվի Թուրքիայի համարՀոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգըՖուտզալի Հայաստանի հավաքականն ԱԱ-2028-ի ընտրական փուլը մեկնարկել է պարտությամբԺամանակն է, որ մեր հայրենակիցներն այլևս ստիպված չլինեն ընտրություն կատարել հացի և դեղորայքի միջև․Ուժեղ Հայաստան«Ուժեղ Հայաստան»-ը շարունակում է քարոզարշավը ՍտեփանավանումՈւրախ ենք, որ կրկին ոգեշնչման աղբյուր ենք դարձել կառավարության համար. Ուժեղ ՀայաստանՈւիթքոֆը Օսլո այցից հետո կմեկնի Սանկտ ՊետերբուրգՎթար է․ ջուր չի լինելուԼավրով․ Ռուսաստանը կլսի Ուիթքոֆի և Քուշների առաջարկները, բայց քաղաքական զիջումների չի գնաՏուգանքը 20 տոկոսով պակաս վճարելու հնարավորությունից օգտվելու համար roadpolice.am կայքում գրանցվող վարորդների թիվը շարունակում է աճելԻնչո՞ւ են Հայաստանում դեղերն ավելի թանկ, քան Վրաստանում․ «Ուժեղ Հայաստանը» լուծում է առաջարկում՝ դեղերի գները նվազեցնելու համարՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Լոռու մարզերումՑեղասպանությունը վկայող լուսանկարը ներկայացվել է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» ապացույց